Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

 

Պարոն Գրիգորյան, ընդհանուր գծերով ինչպե՞ս կբնութագրեք մեր ներկա քաղաքական դաշտը:

– Մոնոպոլիզացված քաղաքական դաշտ է: Ինչպես տնտեսության մեջ, նաև մեր կյանքի շատ ոլորտներում է այդպես, քաղաքական դաշտը ևս մոնոպոլիզացված է մեկ կուսակցության կողմից:

Փաստացի միակուսակցական իշխանություն է՝ ավտորիտար ռեժիմով: Իսկ առկա կոալիցիոն իշխանությունն ավելի շատ կեղծ և ձևական բնույթ է կրում: Ռեժիմում բոլոր որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից:

Խնդրեմ՝ հենց վերջին ամենաթարմ հարցը. ինչպե՞ս է ներկայացվում նախագահի թեկնածուն: Հանրապետական ողջ կուսակցությունը սպասեց, թե Սերժ Սարգսյանն ում թեկնածությունը կառաջադրի, որպեսզի միաձայն հաստատեն:

Այսքան ժամանակ չի եղել որևէ առաջադրում կամ կուսակցական որևէ գնահատական, որ կուսակցության որևէ անդամ համաձայն չլինի դրա հետ:

Իսկ այս վիճակն առավել հիշեցնում է Խորհրդային Միությունը:

 

Իսկ երբ ներդրվի կառավարման խորհրդարանական համակարգը, ինչ–որ փոփոխություն տեղի կունենա՞: Կամ գուցե ինչ–որ դեֆորմացիայի ենթարկվի այս իրավիճակը:

– Երբ նախաձեռնվում էին սահմանադրական փոփոխությունները, հիմնական մտահոգությունն այն էր, որ դրանք արվում են մեկ մարդու համար և մեկ նպատակով: Որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա մնալ իշխանության մեջ և կրկին ղեկավարել երկիրը:

Եվ եթե, իրոք, Սերժ Սարգսյանը մնաց, ապա որևէ փոփոխություն կամ որևէ դեֆորմացիա չի լինի: Իսկ Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը հիմք են տալիս մտածելու, որ ինքն է դառնալու վարչապետը, այսինքն՝ երկրի ղեկավարը:

Այս դեպքում արդեն մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվելու: Ամեն ինչ կմնա այնպես, որ հնարավոր լինի անգամ մեկ գիշերվա մեջ մեկ մարդ երկրի համար ճակատագրական նշանակության ցանկացած որոշում կայացնի:

 

Եթե, այնուամենայնիվ, վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը կամ մեկ այլ ոք, ո՛չ Սերժ Սարգսյանը, փոփոխություն սպասե՞նք այս դեպքում:

– Այդ դեպքում հնարավոր է սպասել որոշակի փոփոխությունների:

Ընդհանրապես, համակարգի ամենալուրջ խնդիրը նրա մոնոպոլիզացված լինելն է: Իսկ նման պարագայում սպասել, որ այդ փոփոխությունները կլինեն միանգամից, հնարավոր չէ:

Այսինքն՝ այդ փոփոխություններն առավելապես կգան ոչ թե կառավարման համակարգից, այլ ուրիշ օղակներից: Դրանք հնարավորություն կստեղծեն ընդհանուր բարեփոխումներ անցկացնելու համար: Մասնավորապես, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմիններում ավելի շատ հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի վերջիններս զարգացում ապրեն:

Եվ ամենակարևորը՝ տնտեսական ոլորտում պետք է փոփոխություններ արվեն: Որովհետև Հայաստանն այն երկիրն է, որի տնտեսությունն ունի մոնոպոլացման ամենաբարձր աստիճանը, եթե համեմատենք հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ: Այնպես որ, ոչ միայն պետք է կառավարման համակարգը փոփոխության ենթարկել, այլ նաև փոխել ենթակառուցվածքները, որպեսզի այդ փոփոխությունները ռեալ հենք ունենան:

 

Ասել է թե՝ կառավարման որակը հնարավոր է փոխել էվոլյուցիո՞ն ճանապարհով:

– Ո՛չ միայն էվոլյուցիոն, հնարավոր է նաև դա անել հեղափոխական ճանապարհով: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լինի քաղաքական կամք: Բայց մեր երկրում, բանն այն է, որ վերջին տասնամյակում լուրջ բարեփոխումներ անցկացնելու ցանկություն և կամք չի նկատվել:

 

Այս հարցում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը խթան կարո՞ղ է հանդիսանալ:

– Փոփոխությունները երբեմն գալիս են այնպիսի տեղից, որտեղից ոչ ոք չի սպասում:

Իհարկե, Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը որոշակի հնարավորություն տալիս է: Բայց այստեղ կրկին առկա է նույն խնդիրը՝ եթե քաղաքական բարեփոխումներ անցկացնելու կամքը թույլ է, ապա քաղաքական համակարգը պարզապես կդիմադրի դրանց անցկացմանը:

Իսկ Հայաստանում քաղաքական բարեփոխումներ անցկացնել մի բան է նշանակում՝ մարդկանց մի փոքր խումբ, ովքեր հիմնականում Հանրապետական կուսակցության անդամներ են, պետք է հրաժարվեն իրենց արտոնություններից: Որպեսզի երկրում ստեղծվի հավասար հնարավորությունների դաշտ: Սակայն մի բան փաստ է, որ դրան դիմադրում են նույն այդ մարդիկ՝ հանրապետականները: Ճիշտ է, նրանք ամեն հնարավոր առիթով ամպագոռգոռ հայտարարություններ են անում բարեփոխումների վերաբերյալ, բայց իրականում ոչ մի տեղաշարժ էլ չի լինում երկրում:

Դա խոսում է մի բանի մասին, որ Հանրապետական կուսակցության ներսում բարեփոխումներ անցկացնելու ցանկությունը մեծ չէ: Մյուս կողմից էլ նրանց վրա եղած ճնշումն է թույլ, որը կպարտադրեր այդ բարեփոխումները:

Եվ այս պարագայում մի բան պետք է ամրագրենք՝ Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը կարող է երկրում իրական բարեփոխումներ անցկացնելու հնարավորություն ընձեռել: Բայց այն իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե լինի քաղաքական կամք: Իսկ քաղաքական կամքը կարծես թե բացակայում է:

Այնպես որ, ես չեմ կարծում, որ համաձայնագիրն արագությամբ կյանքի կկոչվի և մարդիկ կկարողանան կարճ ժամանակում դրա ազդեցությունը զգալ սեփական մաշկի վրա:

 

 

Գոհար Սարդարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal