Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թռչնաբույծների միության նախագահ. «Տեղական արտադրության 7% աճ ենք նախատեսել»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

800–900 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը կբարձրանան, որը տեղի է ունենում Հայաստանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցելու արդյունքում:

Տարբեր չափերով կբարձրանան, օրինակ, ներկրվող և ամենօրյա սնունդ հանդիսացող թռչնամսի, ձվի և այլ ապրանքների դրույքաչափերը:

Ներկրվող թռչնամսի դեպքում դրույքաչափը 4%–ով կավելանա: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, սակայն, «Փաստ»–ի հետ զրույցում վստահեցրեց, որ դրույքաչափի ավելացումը շուկայում թռչնամսի գնի բարձրացման չի հանգեցնի: Գնաճից խուսափելու ելքը գտել են: Ներկրումների քանակը կրճատելու նպատակով տեղական արտադրության ծավալներն են ավելացրել:

«Այսօր բավականին մեծ քանակով պահեստավորած թռչնամիս ունենք, գումարած դրան, մենք տեղական թռչնամսի արտադրության 7% աճ ենք նախատեսել՝ ելնելով նրանից, որ ներկրումների դեպքում տոկոսադրույքների բարձրացում է կատարվել»,– պնդեց նա:

Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ Ամանորի շեմին արդեն իսկ թռչնամսի գինը 50 դրամով նվազել է:

«Պահանջարկ կար, բայց արտադրանքի քանակը մեծ էր, և մենք էլ ուզում էինք, որ տեղական արտադրությունն ամրապնդվի, իսկ ներկրումը հնարավորինս նվազի»,– շարունակեց մեր զրուցակիցը:

Ավելին՝ վերջին 5 տարիներին թռչնամսի արտադրությունում եզակի դեպք է գրանցվել. 4,5% աճ են ունեցել:

«Որովհետև այս ոլորտում ներդրումներ եղան, մեր կարողությունները ճիշտ գնահատվեցին, մեր ունեցած կարողությունները արտադրության տակ դրվեցին: Այն շենքերը, սարքավորումները, որոնք դատարկ կանգնած էին, շահագործվեցին»,– փաստեց նա:

Ի տարբերություն նախորդ տարվա վերջին ամիսներին՝ այսօր պահեստավորված ձու շատ կա:

Նոյեմբերին չեն կարողացել նախատեսված արտադրությունը կազմակերպել։ Սա, ըստ Թռչնաբույծների միության նախագահի, իր օբյեկտիվ պատճառաբանությունն ունի. փետրվար–մարտ ամիսներին թռչնագրիպի տարածքային կարանտինի պատճառով չեն կարողացել ածան հավեր ներկրել:

«Հիմա նոր մենք ձվի արտադրության ծավալներ ենք կարողանում ստանալ։ Դեկտեմբերին վառեկների ածը սկսվել է, և այսօր շուկա ենք բաց թողնում 45–50 դրամանոց ձու: Իսկ Ամանորի նախաշեմին էլ, որպեսզի սպառողների կողմից դժգոհություն չլիներ, դիմեցինք ներկրումների, հիմա այդ խնդիրն արդեն չկա»,– ներկայացրեց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ձվի գնի փոփոխություն եղել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ 2–3 դրամ թանկացում:

«Վերջերս գնի փոփոխություն չի եղել, միայն տուփերով ձվի և տնական ձվի գինն է 4 դրամով բարձրացել՝ դառնալով հատը 80–100 դրամ: Մյուս ձվերը խանութներում վաճառվում են 65, 70, 75 դրամով»,– մատնանշեց նա:

Չնայած ձվի արտադրության ծավալների աճին, Ստեփանյանը չի գտնում, որ էժանացում կլինի:

«Չեմ կարծում, որ գնանկում տեղի ունենա, դա սուտ կլինի ասել, որովհետև շուկայում թանկացումներ են՝ օրը մեկը մի ապրանքի գին բարձրացնում է: Ձվի դեպքում, սակայն, պահեստավորված քանակը երկար չես կարող պահել»,– եզրափակեց Թռչնաբույծների միության նախագահը:

 

Մանյա Պողոսյան

 

Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան