Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արտակ Մարտիրոսյան. «Ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն գյուղապահովագրության հարցում ռիսկի դիմել»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ամեն տարի ցրտահարության, կարկտահարության, քամու հետևանքով գյուղացիական տնտեսությունները հսկայական վնասներ են կրում: Գյուղատնտեսական տարվա մեկնարկին վարկ վերցնող գյուղացին իրեն հույս է տալիս՝ էս տարին լավ է լինելու: Տարվա կեսին նրանցից շատերը փաստի առաջ են կանգնում:

Պետական բյուջեից բոլորին կրած վնասի չափով աջակցություն տրամադրել հնարավոր չէ: Գյուղացու բերքը փրկելու համար առաջարկվում է ապահովագրական համակարգ ներդնել: Ծրագիրն այս տարվանից կսկսվի: Կմեկնարկեն 1–2 մշակաբույսի համար և 1–2 ռիսկի դիմաց ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքները։

Ներկայացնում ենք «Փաստի» թղթակցի զրույցը Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ, ապահովագրության փորձագետ Արտակ Մարտիրոսյանի հետ

 

 

Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ, ո՞ր բնական աղետների դեպքում պետք է ապահովագրության համակարգ ներդրվի:

– Ռիսկերի գնահատումը դեռ սաղմնային փուլում է: Քննարկումները դեռ շարունակվում են և, ըստ նախնական տվյալների, պետք է առանձնացվի 1 կամ 2 ռիսկ: Առաջինը կարկտահարությունը կլինի, իսկ երկրորդը՝ ցրտահարությունը: Քննարկումների փուլում հնչեցվում է նաև երաշտի տարբերակը:

 

Իսկ մշակաբույսերի դեպքում որո՞նց պետք է առաջնայնությունը տալ:

– Մեր երկրի առանձնահատկություններից ելնելով՝ պտուղների դեպքում քննարկման փուլում են խաղողը և ծիրանը, իսկ մշակաբույսերից՝ ցորենը:

 

Պարոն Մարտիրոսյան, արդյոք գյուղապահովագրությունը փրկօղակ կլինի՞:

– Ապահովագրությունը բոլոր հարցերի պատասխանը չէ, որ տալու է: Ըստ միջազգային փորձի՝ ռիսկերի դեմ պայքարի հարցում լավագույն տարբերակը ենթակառուցվածքների զարգացումն է, ինչն էլ գյուղնախարարությունը կատարում է: Կարկտապաշտպան ցանցերի, ոռոգման կաթիլային համակարգերի ներդրումը նպաստում է ռիսկերի նվազմանը:

Այն ներդրման համար սուբսիդավորում է կատարվում: Մի բան է կարկտապաշտպան այգին ապահովագրել, մեկ այլ բան ՝ բաց երկնքի տակ գտնվողը: Այս ամենը բերում է համակարգի ներդրմանը: Ոչ մի ապահովագրող ընկերություն չի ապահովագրի շենք, որը չունի տանիք և որտեղ լցվում են անձրևն ու կարկուտը: Նախատեսվում է, որ առաջինը ծախսերի ապահովագրություն կկատարվի, քան ակնկալվող բերքի:

 

Պետության մասնակցությունն այս հարցում ինչպե՞ս պետք է լինի:

– Պետությունը մասնակցում է կամ վնասների փոխհատուցմանը, կամ ապահովագրավճարներն է սուբսիդավորում: Այս ծրագրի շրջանակներում նախնական քննարկման փուլում է ապահովագրավճարի տրամադրման տարբերակը: Համապատասխան ապահովագրավճարի մի մասը վճարելու է պետությունը, մյուս մասը՝ ֆերմերը: Որ երկրում պետությունը մասնակցություն չի ունեցել ապահովագրական համակարգի ներդրմանը, այն ձախողվել է:

 

Այսօր ապահովագրական ընկերությունները պատրաստ ե՞ն նման քայլի դիմել:

– Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում պիլոտային ծրագրով խոշոր եղջերավոր կենդանիների ապահովագրություն է իրականացվել: Այս փորձնական (պիլոտային) ծրագիրն իրականացվել է գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ ուժերով՝ ENPARD–ARMENIA ծրագրի շրջանակներում:

32 ֆերմերների խոշոր եղջերավորներն ապահովագրված են «Նաիրի Ինշուրանսում»: Այսօր ունենք նաև փոխհատուցման դեպքեր: Խոշոր եղջերավորների դեպքում ռիսկն ավելի քիչ է: Այդուհանդերձ, մեր ապահովագրական ընկերություններից երեքն են համաձայնել ապահովագրություն կատարել, այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն այդ ռիսկի տակ մտնել: Կախված է նրանից, թե մենք ինչ ռիսկ ենք առաջարկում ապահովագրողներին և ինչ հաշվարկներ ենք ներկայացնում:

Իսկ, որպեսզի ապահովագրական ընկերությունը նման ռիսկի գնա, պետք է ենթակառուցվածքների` հակակարկտային ցանցերի հարցը լուծված լինի: Գյուղատնտեսական վնասների հաշվառումը բացակայում է Հայաստանում, ապահովագրողների համար կարևոր է իմանալ վերջին մի քանի տարիների տվյալները, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմեն ռիսկի գնահատման և սպասվող փոխհատուցումների վերաբերյալ: Եթե մինչև ԱՊՊԱ–ի ներդրումն ունեինք կամավորներ, նույնը չենք կարող ասել գյուղատնտեսության դեպքում:

 

Իսկ գյուղացին այսօր որքանո՞վ է պատրաստ:

– Գյուղացին այս հարցում միշտ պահանջարկ է ձևավորել: Պետք է խորհրդատվությունների միջոցով գյուղացուն հասցնել այն գիտակցմանը, որ ապահովագրությունը բոլոր հարցերի պատասխանը չի տալիս: Ապահովագրության առկայությունը չի նշանակում, որ իրենք արդեն էլ ոչ մի խնդիր չունեն: Ապահովագրել, չի նշանակում՝ գյուղացին ոչինչ չի անելու:

 

 

 

Մանյա Պողոսյան

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak