Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էրդողանը խճճվել է, մյուսները՝ նույնպես

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային էր միացել ոչ միայն այն պատճառով, որ պաշտոնական Դամասկոսը համարձակվել էր տարածաշրջանում վարվող նավթագազային պայքարում հրաժարվել Անկարային վերապահված տարանցիկ ուղիներից, այլև Սիրիայի քրդերին զսպելու նպատակով:

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ չնայած ձեռքերը ծալած չնստելուն և «Եփրատի վահան» օպերացիային՝ Էրդողանն ակնհայտորեն թերագնահատել էր վերջիններիս հնարավորությունն ու Սիրիայում քուրդ–ամերիկյան դաշնակցության աղետալի հետևանքները: Նա ամենավատ երազներում անգամ չէր կարող երևակայել, որ քրդական YPG–ն ու SDF–ն, նաև իր միջոցով թուլացած Դամասկոսին «մի կողմ հրելով», ի վիճակի կլինեն ԴԱԻՇ–ից ազատագրել ու պահել Քոբանին, Ռաքքան, հետո Եփրատ գետի երկայնքով բարձրանալ մինչև արևմուտք՝ Իրաքի հետ սահման, սեփականել Սիրիայի գլխավոր նավթահորերը և ամերիկյան օժանդակությամբ դե ֆակտո անկախ պետություն ստեղծել՝ ակնհայտ խնդիր դառնալով ոչ միայն Թուրքիայի, այլև Իրաքի և Իրանի համար:

Անկարայի զայրույթն, ուրեմն, խիստ բացատրելի է. այստեղ ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ամերիկյան խոստումներին հավատալու, Դամասկոսի վստահությունը կորցնելու, իսկ որ ամենակարևորն է՝ սեփական հիմարության արդյունքում ստեղծվող քրդական պետության գաղափարի հետ (տարածք, որ այս պահին արդեն առնվազն 30000 քառ. կմ տարածք է գրավում՝ Սիրիայի ուղիղ 1/3–րդ մասը կազմելով):

Մի բան, որ Անկարայի համոզմամբ՝ ոչ այնքան Սպիտակ տանը, որքան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի (ի դեպ, օրերս Jerusalem Post պարբերականում Սիրիան նման կերպ մասնատելու և Իրանին այդ երկրի հյուսիսում զսպելու հնարավորությունը չէր հերքել նաև Զի Մազելը, որն Իսրայելի բազմափորձ դիվանագետներից է… ավելին՝ վերջինս նկատել էր, թե ինչ–որ պահի Սպիտակ տունը փորձում էր խուսափել դրանից և նույնիսկ ուշացումով գործի անցավ, որովհետև չէր կամենում վերջնականապես կորցնել Անկարային, նաև՝ հույս ուներ ռուսների հետ համաձայնության գալ Հյուսիսային Կորեայի և Ուկրաինայի հարցով, ինչն, իբր, վերջնականապես է ձախողվել…) և Մոսադի գրասենյակներում է հղացվել:

Ավելին՝ թուրքական մամուլն ակնարկում է, թե այս մասին ռուսներն իրենք էլ լավ գիտեն: Եվ, իբր, հենց այդ պատճառով էլ, չնայած պաշտոնական Դամասկոսի կոշտ տեքստերին ու ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի քննարկմանը (ի դեպ, խիստ անատամ և առանց որևէ եզրակացություն–հայտարարության), Մոսկվան իր ուժերին տարհանեց «Ձիթենու ճյուղի տարածքից», որպեսզի մի կողմից՝ քրդերի քննադատությանը չարժանանա, մյուս կողմից՝ Դամասկոսի և Անկարայի: Գեղեցիկ չեզոքություն խաղարկելով՝ ռուսները նաև իրենց թաքցրած վրեժը լուծեցին քրդերից՝ ամերիկացիների հետ դաշնակցելու պատճառով:

Ակնհայտ է, սակայն, որ դա էլ խնդրի լուծում չէ, որովհետև, ինչպես երևում է, Սիրիայից հաղթանակած հեռանալու՝ Պուտինի երազանքն անկատար է մնում: Ցավոք, ամենայն հավանականությամբ, Սիրիայում պատերազմը դեռ երկար կտևի, և այսուհետ այն զուտ աշխարհաքաղաքական, ոչ թե հակաահաբեկչական բնույթ կկրի: Դա նշանակում է, որ Դամասկոսը դեռ մի տևական ընթացք էլ ենթակա կլինի ամենատարբեր խաղացողների քմահաճույքներին: Իսկ ամենացավալին այն է, որ Սիրիան կարող է նաև դուրս չպրծնել այս պատմությունից՝ որպես միասնական պետություն:

 

Գոհար Սիմոնյան

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer