Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ անկարող են օրենքն իրականացնել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Շարունակելով անդրադառնալ Կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների նախագծին, ներկայացնենք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքը:

 

Նախագիծը ընթերցելուց հետո ինչ–որ լավ կետեր տեսնո՞ւմ եք, որոնց կատարումը կրթության ոլորտին օգուտ կբերի:

– Այսպիսի բազում փաստաթղթեր են եկել ու գնացել հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների մասին: Սակայն փաստն այն է, որ ՀՀ–ում հակակոռուպցիոն միջոցառումների ոչ մի ծրագրի ոչ մի պաշտոնյա ո՛չ հետևում է, ո՛չ հավատում, ո՛չ էլ պատասխանատվությամբ մոտենում: Պետք է, գրում են: Ընդ որում, սրանք գրվում են Եվրամիության հետ դրամաշնորհների տրամադրման դեպքում: Փողը տալիս են, և երբեմն ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ կարող են նստել ու գրել այս միջոցառումների ծրագիրը և ասել՝ արեցինք:

Բայց ես չեմ հիշում, որ կառավարությանը կից հակակոռուպցիոն հանձնաժողովը այս ծրագրերին, միջոցառումներին հետևի, ինչ–որ բան հայտարարի, ինչ–որ գործընթաց սկսի մեկի դեմ, փաստեր բացահայտի, ռիսկերի գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքներ գնահատի ու այդ գնահատականների արդյունքում որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի: Չկա մեր երկրում այդպիսի բան: Բացի այդ, հայտնի չէ՝ սա ինչ փաստաթուղթ է, ով է ընդունելու, ով հաստատելու, ոչինչ գրված չէ:

 

Ձեզ համար ի՞նչ հետաքրքիր կետեր եք առանձնացրել:

– Որպես կոռուպցիոն ռիսկ են գրել այնպիսի մի կետ, որի կատարումը օրենքի պահանջ է: Օրենքով պահանջվում է ուսումնական հաստատությունների ֆինանսական հաշվետվությունները հրապարակել, ունենալ կայք, այնտեղ տեղադրել եռամսյակային և տարեկան հաշվետվություններ: Քանի որ օրենքով չի իրականանում այդ ամենը, դա գրում են որպես կոռուպցիոն ռիսկ և դրա դեմ գործողություն են մշակում:

Ներողություն, եթե օրենքը չեք կարողանում աշխատեցնել և օրենքի պահանջը չեք կարողանում իրականացնել, այլ ամրագրում եք որպես կոռուպցիոն ռիսկ, ուրեմն միանգամից պետք է խոստովանեք, բարձրաձայնեք, որ անկարող եք օրենք իրականացնել: Իրենք անկարող են պահանջել օրենքի կիրառում բոլորի կողմից հավասարապես:

Հակակոռուպցիոն ծրագրի մեջ նաև դպրոցական դասագրքերի վերաբերյալ կետ կա: Շահերի բախում կա դասագրքերի կազմման ու հրատարակման գործընթացում, սակայն այն միջոցառումը, որ առաջարկում են, լուրջ հարց է առաջացնում: Դասագրքերի մրցույթներին, դասագրքերի առարկայական գնահատման հանձնաժողովների աշխատանքներին արգելել դասագրքերի հեղինակների, խմբագրի, դասագրքի ստեղծմանը փոխկապակցված անձանց մասնակցությունը: Կասկածում եմ, որ սա գլուխ են բերելու: Ի վերջո հրատարակիչները իրենց հրատարակած գիրքը առաջ տանելու ու վաճառելու ձևերը գտնում են: Իրենք էլ այս երկրի մարդիկ, մարզպետների, նախարարի հետ ընկեր են:

Կոռուպցիոն մեխանիզմների գլուխը թաղված է ԽԾԲ ցանցի մեջ, իսկ ցանցը չես կարող վերացնել, որովհետև բոլորը երեք քայլից հետո իրար ընկեր են, ծանոթ, բարեկամ: Մնում է մարդկանց գիտակցության մեջ ամրացնել, որ կոռուպցիան կարելի է հաղթել միայն ո՛չ ասելով ընկերոջը, բարեկամին, խնամուն, ծնողին: «Ո՛չ, սա օրենքի խախտում է, չեմ կարող անել, որովհետև արդար չէ»: Այս նախադասությունը պետք է մտնի մարդկանց մեջ: Պետք է ասել՝ ո՛չ սիրելի՛ս, լավ ընկե՛ր, մենք ընկեր ենք, բայց ես չեմ կարող, քանի որ շահերի բախում կա, անարդար կլինի:

 

Կոռուպցիոն ռիսկերի մեջ է մտնում նաև մանկավարժի՝ իր աշակերտին առանձին դասավանդելու երևույթը: Արդյոք ճի՞շտ է արգելել մանկավարժին իր աշակերտի հետ առանձին պարապմունքներ անցկացնելը:

– Սա կապված է տնօրենից, թե ինչ մարդ է, ինչ քաղաքացի: Եթե նա իր երկրի քաղաքացին է, եթե ուզում է իր դպրոցում արդարությունն ու օրենքը իշխի, նա կարող է այնպես անել, որ ուսուցչի մոտ պարապելը չանդրադառնա գնահատականներին: Տնօրենից է կախված: Ինչքան ուզում են գրեն, չի լինի: Ի վերջո դասավանդողի կողմից իր սովորողին վճարովի կրթական ծառայությունների մատուցումը որևէ մեկը չի կարող արգելել: Ուղղակի ծնողը պետք է իր երեխայի կրթության շահերից ելնելով ընտրի այն մարդուն, ով իր երեխայի կրթության որակը, գիտելիքների աստիճանը կբարձրացնի: Բայց մեր ծնողներն այսօր այդ ճանապարհով գնում են իրենց երեխայի գնահատականը՝ չխորանալով, որ դա փուչ թվանշան է:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»