Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՛չ գերագնահատենք, ո՛չ էլ թերագնահատենք

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղտեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

 

Պարոն Հակոբյան, օրինաչա՞փ էր այն հետաքրքրությունը, որ եղավ նախագահի թեկնածության վերաբերյալ: Թե՞ դա «նախագահ» բառի նկատմամբ մեր ունեցած իներցիայի հետևանք էր:

– Անվիճելի է, որ նոր նախագահի գործառույթները, որոնք բխում են Սահմանադրությունից ու կառավարման նոր համակարգից, այն չեն, ինչ էին նախկինում: Բայց այն ուշադրությունը, որ առկա էր այդ պաշտոնի նկատմամբ, ես կարծում եմ, պայմանավորված էր կոնկրետ անձով: Որովհետև եթե դիտարկենք այն լիազորությունները, որոնք գրված են Սահմանադրության մեջ, ապա այդ պաշտոնը ավելի ներկայացուցչական գործառույթներ է ունենալու և ֆորմալ առումով չի կարող որոշիչ լինել:

Բայց Հայաստանում, և երևի թե շատ այլ երկրներում էլ, որոշիչ է, թե ո՞վ է այդ պաշտոնատարը: Եվ նա կկարողանա՞ ոչ միայն սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները կատարել, նաև փորձել ստանձնել ոչ ֆորմալ պարտականություններ:

Եվ այս առումով, ըստ իս, առավելապես դեր է խաղում Արմեն Սարգսյան անձի ֆակտորը:

 

Հիմնավորման մեջ, թե ինչո՞ւ հենց նա, նշվում էին արտասահմանում ունեցած նրա կապերի մասին: Իսկ այդ կապերն ի բարին կօգտագործվե՞ն մեր երկրի համար:

– Տարբեր են կարծիքները: Փորձագետներ կան, որոնք անգամ հակառակն են մտածում: Նրանք համարում են, որ Արմեն Սարգսյանն արևմուտքի մարդ է, և կարող է լոբինգ անել հենց արևմտյան երկրների շահերը:

Իսկ իմ կարծիքով փոքր–ինչ գերագնահատվում են Արմեն Սարգսյանի հնարավորությունները: Թեպետ հասկանալի է նաև, որ նա մեծ փորձ ունի թե խոշոր բիզնեսի, թե արտաքին քաղաքականության ոլորտներում: Բայց որքան էլ անձնական կապերը կարևոր լինեն, այնուամենայնիվ, գեոքաղաքական հիմնական կենտրոններն իրենց քաղաքականության մեջ շեշտն անձի վրա չեն դնում:

Այսինքն՝ պարզ է, որ, ընտրելով այդ թեկնածուին, քաղաքական մեծամասնությունը, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը և այն նեղ շրջանակը, որը որոշումներ է ընդունում, փորձելու են Արմեն Սարգսյանի ունեցած կապերն էլ օգտագործել ինչ–ինչ հարցերի համար:

Եվ, ըստ երևույթին, բացի ֆորմալ գործառույթներից, որը գրված է Սահմանադրության մեջ, Արմեն Սարգսյանը կզբաղվի նաև արտաքին տնտեսական հարցերով: Հիմնականում հավանաբար երկիր ներդրումներ ներգավելու գործով: Ընդ որում, նաև այն ընկերությունների միջոցով, որոնք ուղղակիորեն կապվում են իր անվան հետ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեծ փորձ ունի նաև դիվանագիտական ոլորտում, կփորձեն նրան ներգրավել նաև արտաքին քաղաքական որոշ հարցերի լուծման մեջ:

Բայց թե որքանո՞վ այդ ամենը կստացվի, ես միանշանակ լավատես լինել չեմ կարող: Այնպես որ, պետք է հանգիստ վերաբերվել այդ փաստերին. դրանք ոչ գերագնահատել և ոչ էլ թերագնահատել:

 

Փաստորեն առաջին անգամ մեր երկրում պաշտոնյայի ընտրության չափանիշ սահմանվեց՝ լեզուների իմացություն: Իրո՞ք, լեզուների իմացությունը քաղաքական կատեգորիա է, և էական է, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյան ծառայի իր երկրին:

– Իհարկե, լեզուների իմացությունն էլ է կարևոր գործոն: Ինչպես, ասենք, համակարգչի իմացությունը և նման այլ բաներ: Եվ այդ ամենը շատ նման էր աշխատանքի հրավերի հայտարարություններում ներկայացված պահանջներին: Դրանք այն չափորոշիչներն են, որոնք պարտադիր են այսօրվա աշխարհի ամեն մարդու, բնականաբար նաև պաշտոնյայի համար:

Ինչ վերաբերվում է քաղաքական կատեգորիա լինելուն, բնականաբար քաղաքական կատերգորիա չէ: Գրագիտության կատեգորիա է ընդամենը: Այն կարևոր հանգամանք է, բայց՝ ոչ բավարար: Եվ բնավ էլ ամենակարևորը չէ պաշտոնյա ընտրելիս:

Իսկ ինձ համար, ճիշտն ասած, լեզուներ իմանալու հարցը չէր ամենաանհասկանալին: Արտառոցն այն էր, որ նախագահը հայտարարեց, թե նախագահը պետք է լինի չքաղաքականացված անձ: Սա իմ կարծիքով նոնսենս է: Որևէ երկրի նախագահ չի կարող չլինել քաղաքականացված անձնավորություն: Դա այբուբեն է ընդամենը:



Գոհար Սարդարյան

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել