Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դավոսի ֆորումից մինչև ապագա վարչապետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

 

– Պարոն Բադալյան, վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Դավոսի ֆորումին: Կարելի է ասել, որ սա նրա առաջին մասնակցությունն է արևմտյան նման հզոր միջոցառման: Սա կարելի՞ է ինչ–որ բանի սկիզբ համարել:

– Ո՛չ, չի կարելի: Որովհետև մասնակցությունն առանց տնային աշխատանքի կատարման, ոչ մի նշանակություն չունի: Իսկ տնային աշխատանք ասելով պետք է հասկանանք Հայաստանում ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը:

Նաև՝ մինչ Դավոս մեկնելը արևմտյան ներդրումային ընկերությունների կամ ներդրողների հետ բանակցություններ վարելը: Որովհետև Դավոսում դու արդեն ինչ–որ բան պետք է ներկայացնես: Իսկ եթե նախապես չես արել այդ ինչ–որ բանը, ապա այնտեղ գնալ–խոսելն ունենում է զրո արդյունք:

– Համենայն դեպս նա հայտարարեց, որ Հայաստանը լավագույն ներդրումային միջավայր ունեցող երկրներից է: Դա ազդեցություն չի՞ թողնի մարդկանց վրա:

– Դե, բնական է, որ այդպես պետք է ասեր: Հո չէր ասելու, որ Հայաստանում կան մենաշնորհներ, որոնք, իրար հետ պայմանավորվելով, մեկ օրվա մեջ տարբեր ապրանքների գները կարող են բարձրացնել իրենց ուզած չափով: Իսկ իշխանություններն էլ ցանկություն չունեն միջամտել այդ հարցում:

Բնականաբար, միջավայրի մասին այդքան դրական արտահայտվելու կողքին, թող նաև օրինակ բերեր, թե վերջին տարվա մեջ քանի՞ խոշոր ներդրող է Հայաստան եկել: Իսկ մենք գիտենք, որ անգամ ֆրանսիական Օրանժ ընկերությունն է մեր երկրից հեռացել:

Այնպես որ, նման արտահայտություններով հատկապես գործարարի վրա, ով իր անձնական գումարն է ներդնելու, որևիցե ազդեցություն չես կարող ունենալ:

Ուստի այդ այցն ընդամենը տուրիստական այց է, և այն որևէ գործնական հետևանք չի կարող թողնել:

– Իսկ Եվրամիության հետ կնքած համաձայնագիրն է՞լ որևէ ազդեցություն չի թողնի, երբ մենք ցանկանում ենք դրա շրջանակներում բարեփոխումներ իրականացնել:

– ԵՄ–Հայաստան համաձայնագիրը ոչ մի նշանակություն չունի, եթե դրանից բխող կետերն իրականություն չդառնան: Երբ կդառնան իրականություն, այդ դեպքում արդեն պատկերն այլ կլինի: Իսկ այս պահի դրությամբ այդ համաձայնագիրն անգամ Հայաստանի խորհրդարանը չի վավերացրել: Այնպես որ, դեռևս այդ համաձայնագիրն ընդամենը փիառ նշանակություն ունի:

– Իսկ կարո՞ղ ենք վարչապետի այս այցի մեջ քաղաքական նշանակություն տեսնել. որ նրա քաղաքական կողմնորոշումն արդեն արևմուտքն է:

– Մեկ այցով դու քո քաղաքական կողմնորոշումը չես փոխում: Մինչ այդ երկրիդ ներսում պետք է իրականացնես գործունեություն, որը կփաստի քո՝ որպես քաղաքական գործչի, արևմտյան արժեքների կրող լինելու մասին: Իսկ եթե դու իրականում արժեքային այդ համակարգի կրողը չես, ապա ոչ–ոքի չես կարող խաբել: Դա պետք է մեկընդմիշտ իմանաս: Այնտեղ հիմարներ չեն նստած:

– Եվ ի՞նչ է լինելու մեզ հետ. կրկին ընկղմված ենք մնալու ճահճի մե՞ջ:

– Դա կախված է արդեն նրանից, թե ո՞վ է լինելու ապագա վարչապետը: Եթե լինի ներկա նախագահը, ապա լճացումը կշարունակվի: Նույնն էլ՝ գործող վարչապետի պարագայում. քանզի նրանք նույն համակարգից են. տարբերություն չկա:

Եթե ընտրվի մեկը, թեկուզ և լինի իշխանությունից, բայց կապ չունենա գործող նախագահի թիմակիցների հետ, ապա հնարավոր է ինչ–որ զարգացում տեղի ունենա երկրում: Առավելապես, եթե ցանկություն ունենա բարեփոխումներ իրականացնել և հատկապես եթե նաև ունենա արևմուտքի ֆինանսական աջակցությունը: Այս դեպքում հնարավոր է, որ Հայաստանում կարճ ժամանակում տեղի ունենա էական առաջընթաց:

Այնպես որ, ամեն ինչ կախված կլինի ապագա վարչապետի անձից:

 

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում