Կարապետյանի դավոսյան վոյաժը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԴավոս ՝ սեփական միջոցներով ու մասնավոր ինքնաթիռով մեկնած Կարեն Կարապետյանն ակտիվ հանդիպումներ է ունենում միջագային կազմակերպությունների, գործարարների, երկրների ղեկավարների հետ: Չնայած նրա այն հայտարարությանը, թե Արևմուտքում դեռևս օրակարգ չկա, Կարապետյանը կարծես գտել է այդ օրակարգը ու բավական հագեցած հանդիպումներ է ունենում: Թե ինչպես է ստացվում, որ ամիսներ առաջ օրակարգ չկար ու հիմա կա, դժվար է ասել:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ օրակարգ չկա ոչ միայն Կարապետյանի մոտ, Արևմուտքը ևս Կարապետյանի հաշվով օրակարգ չունի և միայն Դավոսյան ոչ պաշտոնական հանդիպումներն են խոսելու առիթ դառնում: Ազատ ֆորմատով, ոչինչ չպարտադրող հանդիպումները Կարապետյանին կարծես շատ են դուր եկել:
Մեծ հաշվով, Կարապետյանը Դավոսից ոչինչ չի կարող բերել, որովհետև ինչքան էլ ջերմ անցնեն անձնական հանդիպումները, ներդրումներն ու համագործակցությունները իրագործվում են պաշտոնական-պետական մակարդակով: Իսկ այդպիսի մակարդակի Հայաստանը չի հասել ոչ միայն Կարապետյանի ՝ ռուսական ֆոնի, այլև իր վերնախավի անկենսունակության պատճառով:
Արտակ Ասլանյան