Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե ակցիաներն անարձագանք մնան մենք նոր ու ավելի մեծ թափով ենք պայքարելու. Հ. Հարությունյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արդեն քանի օր է լրատվամիջոցների թոփ թեման է ՀՀ դատական նոր օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ դրույթը, ըստ որի նիստը վարող դատավորին իրավունք կվերապահվի փաստաբանի նկատմամբ որպես սանկցիա կիրառել մինչեւ 100 հազար ՀՀ դրամի չափով տուգանք: Տվյալ իրավակարգավորման վերաբերյալ բացասական տեսակետ է հայտնել ոչ միայն ՀՀ Փաստաբանների պալատի Նախագահ Արա Զոհրաբյանը, այլեւ 1000-ից ավել փաստաբաններ, ովքեր սեփական իրավունքները պաշտպանելու հետաքրքիր մարտավարություն են մշակել՝ մեկօրյա գործադուլեր: Նշենք, որ փաստաբանների պահանջը ՀՀ Ազգային ժողովից և կառավարությունից մեկն է, նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել: Թեմայի շուրջ Past.am-ը զրուցել է Շիրակի մարզում անցկացված գործադուլի համակարգող Հայկ Հարությունյանի հետ.

«Մենք մտահոգություն ենք հայտնում ՀՀ դատական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ: Օրենսգրքում կա դրույթ ըստ որի դատավորները հնարավորություն կունենան դատական սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ 100 հազար դրամի չափով: Այս դրույթում խնդրահարույցն այն է, որ չի նշվում, թե որ դեպքում կարող է կրառել ու որ դեպքում՝ ոչ: Այսինքն հստակ չեն մեխանիզմները: Ժամանակին գրված էր, որ սանկցիա կարող է կիրառվել, երբ պաշտպանը չի ենթարկվում դատարանի օրինական կարգադրություններին, իսկ հիմա հանել են օրինական բառը: Նշեմ, որ եթե փաստաբանը խախտում է վարքագծի կանոնները` դիմում են Փաստաբանների պալատ, հետո կարգապահական գործ է հարուցվում, հրավիրվում է տվյալ փաստաբանը, ինքն էլ իր տեսակետն է ներկայացնում ու նոր որոշում էր կայացվում: Վերը նշվածս դրույթով փաստացի շրջանցում են Փաստաբանների պալատը ու միանձնյա որոշում է կայացվելու: Տեղին է նշել նաեւ, որ ՓՊ-ն եւս իրավունք ունի փաստաբանին տուգանել, բանը կարող է հասնել անգամ արտոնագրից զրկելուն» ,- ասաց Հ. Հարությունյանն ընդգծելով, որ իրենք դեմ են դատավորի կողմից կայացվելիք միանձնյա որոշումներին:

Փաստաբանը սույն դրույթում փաստաբաններին ճնշելու ու նրանց աշխատանքը կաշկանդելու միտում է տեսնում. «Եթե մեկ կամ երկու անգամ փաստաբանին տուգանեն, ապա երրորդ անգամ նա կարող է կաշկանդվել իր գործում: Նրանք ցանկանում են, որ փաստաբանները դառնան կամակատար ու չկարողանան ամբողջությամբ ներկայացնել իրենց վստահորդի շահերը: Սա միանշանակ ուղղված է փաստաբանների անկախության դեմ»,-ընդգծեց փաստաբանը՝ հավելելով` «Ամսի 24-ին մենք մեկօրյա նախազգուշական գործադուլ ենք արել, սակայն սա ընդամենը նախազգուշացում էր, մենք միանշանակ արդյունքի ենք հասնելու, սա ժամանակի հարց է: Տվալ դրույթը չի համապատասխանում այն կոնվենցիաներին, որոնց միացել ենք: Հակասահմանադրական է փաստաբանին նման ձեւով զսպելը: Եթե ակցիաներն անարձագանք մնան մենք նոր ու ավելի մեծ թափով ենք պայքարելու»,-ասաց Հ.Հարությունյանը:

Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է