Հացպանյանի հուղարկավորության ոդիսականը
ANALYSISՍարգիս Հացպանյանին ՝ Եռաբլուրում հուղարկավորելու շուրջ քննարկումները այնքան ձգձգվեցին, որ ինչ-որ պահից դարձան տհաճ: Պարզվեց, որ Եռաբլուրում թաղվելու համար անհատական մոտեցում է պետք և Սերժ Սարգսյանն այդ մոտեցումը ցուցաբերեց:
Թե ինչու է Եռաբլուրում թաղվելու գործընթացն այդքան բարդ ու ինչու է նույնիսկ այստեղ կարևոր Սերժ Սարգսյանի անձնական որոշումը, շատ լավ բնորոշում է ներկայիս հայաստանյան քաղաքական համակարգը: Մեծ հաշվով, կարևոր չէ, թե մարդը որտեղ կթաղվի,կարևորը նրա մասին հիշողություններն են:
Մեղադրել չենք կարող հանգուցյալի հարազատներին, ովքեր բնականաբար ցանկանում են իրենց հարազատի հիշատակը հարգել հավուր պատշաճի՝ ըստ իրենց պատկերացումների: Բայց այլ հարց է, արդյոք Եռաբլուրում թաղվելը ինքնանպատակ է, մանավանդ, եթե դրա համար Սերժ Սարգսյանի անձնական որոշում ու ՊՆ-ի քննարկում է պահանջվում:
Արտակ Ասլանյան