Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տավուշ» ՋՕ–ում հորիզոնները հանդարտվել են, բայց խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2017 թ. հունվարի մեկից՝ Ջրօգտագործողների միության կոմիտեի որոշմամբ, հանրապետության 43 ՋՕԸ–երը միավորվեցին: Դրանից հետո ձևավորվեց 14 ընկերություն: Այս գործընթացից զերծ չմնաց նաև «Տավուշ» ՋՕԸ–ն, որը ստեղծվեց նախկին 3՝ «Ուտիք», «Նոյեմբերյան» և «Իջևան» ՋՕԸ–երի միավորման արդյունքում:

Նորաստեղծ ՋՕԸ–ի ղեկավար էր նշանակվել Յուրի Ոսկանյանը, ում աշխատանքից դժգոհ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով խորհրդի նիստ հրավիրել և քննարկել վերջինիս հեռացման հարցը:

Տեղամասի պետ Գագիկ Վերանյանի աշխատանքից ազատվելու հարցը կոլեկտիվի համար դարձել էր աշխատողների համբերության բաժակի վերջին կաթիլը: Որպես բողոքի նշան նրանք դադարեցրել էին 14 ջրային կայանների ջրամատակարարումը, ինչը թեկուզ մեկ օր շարունակվելու դեպքում կարող էր հանգեցնել ոռոգվող այգիների չորացմանը:

Սա անցյալ տարի էր և հետաքրքիր էր, թե մեկ տարի անց ինչ վիճակ է տիրում «Տավուշ» ՋՕ ընկերությունում: Ներկայացնում ենք «Փաստ»–ի զրույցը ընկերության Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանի հետ:

 

Պարոն Վերանյան, 2017 թ. գարնանը Ձեր կազմակերպությունում առաջացել էր խռովություն և դժգոհություններ ստեղծված իրավիճակի պատճառով: Ինչ արդյունքներով փակեցինք 2017 թ. ոռոգման սեզոնը:

– 2017 թ. հունվարից Տավուշի մարզում Նոյեմբերյան, Իջևան և ՈՒտիք ՋՕԸ–րը միավորվեցին և ստեղծվեց «Տավուշ» ՋՕԸ–ն իր 3 տեղամասերով: Նոյեմբերյանի տեղամասի պետ նշանակվեցի ես և սկսեցինք ակտիվորեն նախապատրաստվել ոռոգման սեզոնին:

Գարնան նախապատրաստական աշխատանքների եռուն շրջանում որոշ մարդկանց անձնական շահերից ելնելով, ՀՀ Ջրտնտպետկոմիտեի ղեկավարությանը կեղծ տեղեկատվություն ներկայացնելով` ինձ փոխարինեցին մեկ այլ աշխատողով, որի պատճառով կոլեկտիվում առաջացան դժգոհություններ և խռովություններ: Մեկ շաբաթ հետո ինձ հետ կանչեցին և վերականգնեցին նույն պաշտոնում:

2017 թ. երաշտ տարի էր, իսկ Նոյեմբերյանի տարածքում ոռոգման ջրի 70%–ը մատակարարվում է մեխանիկական եղանակով, որտեղ խնդիրները մի քանի անգամ ավելի շատ են, քան ինքնահոս համակարգում: Մեր կոլեկտիվը փորձառու, առողջ կոլեկտիվ է, կարողացավ համախմբվել և 2017 թ. անհրաժեշտ քանակության ոռոգման ջուր մատակարարել ջրօգտագործողներին:

«Տավուշ» ՋՕԸ–ն 2017թ–ի ոռոգման սեզոնին 10,5 մլ/խմ ջրառ է կատարել, որից ջրտուքը գյուղացուն կազմել է 6,75 մլ/խմ:

6,75 մլ/խմ ջրտուքից 5,05 մլ/խմ ջրտուքի 75% կատարվել է Նոյեմբերյանի տեղամասի կողմից, որը 1 մլ/խմ–ով ավել է 2016 թ. ջրտուքից: Մնացած 1,7 մլ/խմ կատարվել է Իջևանի և Ուտիքի տեղամասերի կողմից:

«Տավուշ» ՋՕԸ–ն 2017 թ. ստեղծել է 74,3 մլն դրամի հասույթ, որից 55,5 մլ դրամի հասույթը ձևավորվել է Նոյեմբերյանի տեղամասում, որը կազմում է ընդհանուր հասույթի 75%–ը: Ապահովել ենք 100% գանձում, որը կազմում է 57,3 մլն դրամ: Մեր աշխատանքների մասին կարող եք հարցնել նաև գյուղապետերին: Կարծում եմ, որ նրանք էլ նույն բանը կասեն ընկերության աշխատանքների մասին:

 

Սարերի հետևում չէ 2018 թ. ոռոգման սեզոնը, ինչպե՞ս եք պատրաստվում այս տարվան:

– Առայժմ ոռոգման սեզոնի նախապատրաստական ոչ մի աշխատանք չենք կատարել, փետրվար ամսից կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ, որից հետո կսկսենք ջրանցքների մաքրման, նորոգման և ներքին ցանցի ու ջրհան կայանների նորոգման աշխատանքները: 2017 թ. աշխատել ենք ֆինանսական միջոցների տնտեսումով: Օգտագործել ենք Նոյեմբերյանի տեղամասի ռեզերվային հնարավորությունները: Դրանք են` պահեստամասեր, հիդրո և էլեկտրոտեխսարքավորումներ ու այլ նյութական արժեքներ:

Այս տարի ջրհան կայանների նորոգման և կարգաբերման համար պետք է ավելի մեծ աշխատանք կատարել ու բնական է, որ կպահանջվեն ավելի շատ ֆինանսական միջոցներ: Ամենակարևորը` զգացվում է մասնագետների խիստ պակաս: Չունենք էլեկտրիկներ, եռակցողներ, հիդրոտեխկառուցվածքները շահագործման պրոցեսում նորոգող, սպասարկող և կարգաբերող մասնագետներ: ՈՒնեցած մասնագետները ցածր աշխատավարձի պատճառով թողնում, հեռանում են, հատկապես երիտասարդները:

Մեր աշխատողների 70%–ի աշխատավարձը մինիմում 55 հազար դրամ է, որոնք հիմնականում սեզոնային աշխատողներ են:

 

Համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչ դրական առաջընթաց եք տեսնում: Ճի՞շտ լուծում էր արդյոք:

– Թերևս տեսանելի ամենադրականը այն է, որ յուրաքանչյուր ամսվա աշխատավարձերը վճարվում էին ժամանակին, նույնիսկ վճարվել է նախկին տարիների աշխատավարձի պարտքերի մի մասը: Մնացած բնագավառներում առաջընթաց չեմ տեսնում, ընդհակառակը, կա հետընթաց: Աշխատողների հաստիքները կրճատվել են, իջեցվել են աշխատավարձերը:

Կրճատման նման տեմպը շարունակվում է նաև այս տարի, որը կարող է տանել ծայրահեղության, որի արդյունքում մեխանիզմի պտուտակները պակասելով, մի օր կանգ կառնի, իսկ վերաթողարկելու համար ավելի շատ միջոցներ կպահանջվեն: Կրճատումներ կարելի է կատարել, երբ տվյալ համակարգը արդիականացվում ու ավտոմատացվում է, սպասարկման և շահագործման աշխատանքները մեքենայացվում են, որի արդյունքում կրճատվում են շահագործման ծախսերը:

Ջրբաշխներին կարելի է կրճատել նրանց անհրաժեշտ տրանսպորտով ապահովելու դեպքում, ապահովելով նրանց արագ տեղաշարժը: Ամեն դեպքում մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք 2108 թ. ոռոգման սեզոնը նույնպես պատվով դուրս գալու և գյուղատնտեսությանը անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովելու համար:

 

 

Արմինե Գրիգորյան

Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց