Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռոժանան սխալվեց իր հաշվարկներում...

INTERNATIONAL NEWS

Սիրիական Աֆրինի ինքնավար շրջանի վարչակազմը երեկ պաշտոնական Դամասկոսին կոչ է արել իրականացնել իր պարտքը սեփական քաղաքացիների նկատմամբ և ապահովել Թուրքիայի հետ սահմանի անվտանգությունը: Ավելին՝ վարչակազմը հայտարարել է, որ թուրքական զինուժը վտանգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, տառապանք է պատճառում քաղաքացիական հասարակությանը, ինչին պետք է անպայման վերջ տրվի:

«Անկարայի ագրեսիան Սիրիայի հողերը մասնատելու նպատակ ունի: Աֆրինը մեր հանրապետության անքակտելի մասն է, և մենք սիրիական բանակին կոչ ենք անում պաշտպանել քաղաքն ու դրա շրջակայքը, որ ենթարկվել է ուխտադրուժ հարձակման»,–ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիմա. առաջին հայացքից թվում է, թե վերոնշյալը շատ նորմալ–ճիշտ հայտարարություն է: Սիրիայի հարևան Թուրքիան, խախտելով բոլոր միջազգային նորմերը, ռազմական գրոհ է ձեռնարկել Սիրիայի կոնկրետ շրջանի ուղղությամբ, և աննորմալ կլիներ, եթե կառավարությունը չպաշտպաներ իր քաղաքացիներին: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ եթե ո՛չ սիրիական հակամարտության սկբից ի վեր, գոնե 2014 թ. հունվարից սկսած, Սիրիայի, այդ թվում՝ Աֆրինի քրդերը, իրենք իրենց ոչ միայն Սիրիայի քաղաքացիներ չեն համարել, այլև դե ֆակտո անկախ պետություն են հռչակել՝ Ջազիրա, Քոբանի և Աֆրին կենտրոններով: Ի դեպ, դժվար չէ վերցնել քարտեզն ու տեսնել, որ բոլոր այս կենտրոնները, որ ձգվում են Եփրատից մինչև Թուրքիայի սահման, որևէ ձևով կապված չէին միմյանց:

Եվ էլի դժվար չէ տեսնել, որ վերջին երեք տարվա քրդական բոլոր գործողություններն ուղղված են եղել ԴԱԻՇ–ի դեմ կռվելու քողի տակ հավելյալ հողեր գրավելուն, այդ տարածքներն իրար կապելուն և ԱՄՆ–ի օգնությամբ հենց այն նու՛յն սիրիական բանակի դեմ կռվելուն, որի օգնությանն այժմ ճարահատյալ են դիմում: Ավելին՝ այս ամբողջ ժամանակ քրդերը մերժել են պաշտոնական Դամասկոսի հետ բանակցելու բոլոր առաջարկները և, ճակատագրի հեգնանքով, Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու և նախագահ Ասադի դեմ դուրս գալու իրենց կենտրոնախույս գործողություններում մշտապես նաև Անկարայի օժանդակությունն են ստացել:

Ի վերջո, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ հիմա՛ են Սիրիայի քրդերն ահաբեկիչ ճանաչվել Էրդողանի կողմից (չխոսենք արդեն Իրաքի քրդերի մասին, որոնց հետ Էրդողանը ժամանակին շատ էլ լավ լեզու էր գտել՝ փոխշահավետ նավթի առևտուր անելով): 2013 թ., օրինակ, նա նույն Քրդական դեմոկրատական ուժերին ամենայն պատվով–հարգանքով էր վերաբերվում, իսկ դրա առաջնորդներից մեկը՝ Սալեհ Մուսլիմը, Ստամբուլից Աֆրին էր վերադառնում՝ թուրքական բանակի հուշումների ահռելի ցուցակը գրպանում...

Ստացվում է՝ Սիրիայի քրդերը, ճիշտ իրենց իրաքցի եղբայրների նմանությամբ, սխալ հաշվարկներ էին արել ժամանակին և աշխարհիս հզորների ու սեփական կենտրոնի հետ իրենց հարաբերություններն էլ ավազի հիմքի վրա էին դրել: Ոչ Մասուդ Բարզանին, ոչ Սալեհը հաշվի չէին առել, որ այդ Թրա՛մփը կարող է իրեն թույլ տալ մի կողմից Բաղդադին սիրաշահել և քրդերին ֆինանսավորելով՝ անկախական ձգտումներ ուժեղացնել, մյուս կողմից՝ Իրանին ահաբեկչության հովանավոր ճանաչելով հանդերձ, քրդերի դեմ Իրաքում համագործակցել Իրանից օժանդակվող Հաշդ–աշ–Շաաբի ուժերի հետ (ոմանք կասկածի տակ են առնում համագործակցել եզրը՝ նախընտրելով լուռ դիտորդ ձևակերպումը, բայց խնդիրը դրանից չի փոխվում…):

Պարզ է` շատերի նմանությամբ, այդ թվում՝ Էրդողանի, քրդերն էլ են մտածել, որ Ասադն ավելի շուտ կհեռանա, քան իրենք կհասցնեն Թուրքիայի հետ նորից բախվել: Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց. Անկարան հանկարծ հասկացավ, որ ԴԱԻՇ–ը պարտվեց, Ասադն իր տեղում է, քրդերն արդեն իրար են կապել Ջազիրան ու Քոբանին՝ Աֆրին հասնելով ու իր քթի տակ սահմանային ուժեր (կարդա՝ պետություն) ստեղծելով, և ակնհայտ է, որ ամեն բան չկորցնելու մղմամբ՝ ստիպված էր դարձյալ հիշել սեփական ՔԲԿ–ի ու սիրիական քրդերի համատեղ ահաբեկչական անցյալը:

Մի բան, որ ուղիղն ասած՝ անցյալով էլ սահմանափակվում է, որովհետև այն բանից հետո, երբ ներկայիս նախագահի հայրը Աբդուլլահ Օջալանին դուրս հրավիրեց իր երկրից, և նա ցմահ բանտարկվեց թուրքական իշխանությունների կողմից, ՔԲԿ–ն շատ էլ հաճույքով չի շփվում իր սիրիացի եղբայրների հետ: Իսկ Էրդողան–Ռոժանա գործակցության լուրերից հետո, առանձին տվյալների համաձայն, այդ հարաբերություններն առհասարակ ծանր–դժվարին փուլ են թևակոխել…

 

Գոհար Սիմոնյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal