Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր դաշնակիցը մեր պետականությունն է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

 

Պարոն Շիրինյան, թուրք–քրդական բախումն այս տարածաշրջանում ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ:

– Մեր բախտը կբերի, եթե Թուրքիան խրվի տևական պատերազմի մեջ: Ինչպես Ռուսաստանը խրվեց Դոնբասում: Ինչքան կռվեն, ինչքան իրար կոտորեն, մեր օգուտն է: Դրանցից ոչ մեկը հայ ժողովրդի բարեկամը չէ: Մեկը տիրացել է Հայաստանին, դա քուրդն է: Մյուսն էլ թուրքն է. գիտեք, թե ինչ է:

Թող կռվեն ինչքան կարող են, բայց հաղթող չլինի: Ռուսներին էլ խառնեն, որ լուծումը գտնի:

 

Թուրքիայի մասնատման մասին շատ կանխատեսումներ կան. այս պատերազմը կարող է այդ ճանապարհի սկիզբը լինել:

– Հիշենք, որ ԽՍՀՄ–ը քանդվեց Աֆղանստան զորք մտցնելուց հետո: Որովհետև ռեսուրսը ծախսեց այնտեղ, հա խրվեց, խրվեց: Վերջում արյունաքամ դուրս եկավ ու փլվեց:

Նույնն էլ՝ եթե Թուրքիան խրվում է քրդական խնդրի մեջ, քամվում է, քամվում է: …Եվ դուք ձեր զորքերը կմտցնեք ու մինչև Կարինը կվերցնեք:

 

Դուք շատ լավատես եք, պարոն Շիրինյան:

– Ես քաղաքագետ եմ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր եմ: Ոչ լավատես եմ, ոչ վատատես եմ: Քաղաքականության մեջ այս երկուսն էլ չկան: Կա քաղաքական գործընթացի ղեկավարման իրողություն, կամ նրա վրա ազդելու փորձ:

 

Մեր արտաքին քաղաքականությունը մշտապես հետևանքների հետ է գործ ունենում, երբեք նախաձեռնողականություն չի ցուցաբերում: Առավել ևս՝ չի օգտվում այլ տերությունների հակասություններից:

– Նախձեռնողական քաղաքականություն է վարում այն պետությունը, որը տնտեսություն ունի: Ինչքան տնտեսություն ունենք, այդքանն էլ անում ենք: Եթե մի ամբողջ ժողովրդի ճակատագիր կախված է Լարսի փակվել–բացվելուց, էլ ի՞նչ քաղաքականություն: Պետք է վերափոխենք մեր վերաբերմունքը, ուշադրության կենտրոնում պահենք արդյունաբերության և գիտության զարգացումը: Եվ ինչքանով դա կարող ենք անել, այնքանով էլ ակտիվ կլինենք մեր արտաքին քաղաքականության մեջ:

 

Թուրք–քրդական այդ բախուները հեռու չեն մեր պետության սահմաններից: Վտանգ չի՞ սպառնա մեզ:

– Սպառնում է վտանգ: Դրա համար զորքը պատրաստ եք պահում, հենց Թուրքիան մոտենում է, մտնում եք ձեր հայրենիքը: …Եվ կիրականացվի Վիլսոնի իրավարար վճիռը:

Թե չէ, դուք միշտ մտածում եք, թե ո՞նց անեք, որ պաշտպանվեք: Մինչդեռ համաշխարհային փորձն է ցույց տվել` պաշտպանության լավագույն միջոցը հարձակվելն է: Թուրքիան կթուլանա, մենք էլ Ադրբեջանը կլցնենք Կասպից ծով:

 

Մի խոսքով՝ ըստ ձեզ, մեզ համար բարենպաստ քամիներ են:

– Ես այդպես չեմ ասում: Ասում եմ, որ քամիներից և՛ կարելի է օգտվել, և՛ կարելի է տուժել: Տրամադրվեք ամեն մի փոփոխությունից դրական արդյունք ստանալու մեջ: Սա քաղաքական ռեալիզմի սկզբունք է. կարողացեք ստեղծել իրադրություն և օգտվել այդ իրադրությունից:

Իսրայելի օրինակը բերենք: 40 և ավելի տարի է անընդհատ ստեղծում է իրավիճակ: Իրավիճակը սրվում է, ու իրենք էլ դրա լուծումը տալիս են:

Իսկեթեցանկանումենքմիայնտոլմաուխորովածուտել, միամիսէլՆորտարիանել, ոչինչէլ, բնականաբար, չիստացվի:

Այստեղ պետություն չկա, կա հասարակություն, որտեղ մեկը մի քիչ իշխում է, մեկն էլ մի քիչ ենթարկվում է: Նշանակում է՝ մեր խնդիրը նախ և առաջ պետք է լինի մեր պետությունը կայացնելը:

 

 

Գոհար Սարդարյան

 

Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել