Բանակը և պետություն. ո՞վ չի հասցնում
ANALYSISԲանակի տոնի կապակցությամբ երեկ բազմաթիվ միջոցառումներ էին տեղի ունենում: Բանակի օրը լավ առիթ է, ոչ միայն այդ միջոցառումներին հետևելու, այլև եղածը վերաիմաստավորելու համար:
Բնականաբար, ապրիլյան դեպքերից հետո բանակի վերաիմաստավորումն արդեն արվում է բոլորովին այլ պրիզմայով: Բանակն, ըստ այդմ, նոր դերակատարություն ունի: Այն սոսկ անվտանգության երաշխավորից վեր է ածվում պետական հիմնական առանցքի:
Ստացվում է այնպես, որ Հայաստանն այժմ ունի մեկ անառիկ ամրոց և այդ ամրոցի շուրջ էլ կառուցվում է մեր պաշտպանությունը: Իհարկե, ազգ-բանակ վիգենսարգսյանական կոնցեպտն իր պաթոսային բովանդակությամբ գուցե չի համապատասխանում բանակ-պետություն կապի ողջ տրամաբանությանը: Բայց մեծ հաշվով, դրանից իրականությունը չի փոխվում:
Մարտահրավերների մեջ թաթախված բանակը ստիպված է անընդհատ փոխվել ու բարելավվել: Այդպիսին է բնական օրինաչափությունը: Մնում է հասկանալ, արդյոք պետությունը հասցնում է բանակի հետևից, թե ոչ:
Սարգիս Մեսրոպյան