Հայաստանը սպիտակ ագռավ ԵՏՄ-ում
ANALYSISԲրիտանական «Ստալինի մահը»կատակերգությունը ցուցադրվում է Հայաստանիկինոթատրոններում: ՀՀ-ն միակ երկիրն է ԵՏՄ-ում, որտեղ ֆիլմի ցուցադրությունը կայացել է մեծ էկրաններին:
Կատակերգության պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 25-ին, ֆիլմը ցուցադրվում է «Սինեմա սթար» և «Կինոպարկ» կինոթատրոններում:
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը չեղարկել է բրիտանական կատակերգության վարձույթի թույլտվությունը պրեմիերայից 2 օր առաջ: ՌԴ մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը եկել է այն եզրակացության, որ ֆիլմը «ոչ մի պատմական, կամ մշակութային արժեք չունի», փոխարենը՝ «պղծվում են խորհրդային օրհներգը, շքանշաններն ու մեդալները»: Կատակերգությունն արգելել են նաև Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում տեղի կինոթատրոնները պարզապես որոշել են չցուցադրել այն:
Փաստորեն Հայաստանը դառնում է միակ երկիրը, որտեղ քիչ թե շատ դեմոկրատական ֆոն կա: Ինչպես է դա ազդում Հայաստանի ՝ ԵՏՄ-ում լինելու վրա, դժվար է ասել: Ակնհայտ է, որ տարբեր տիպի բռնապետական ու ավտորիտար երկրների կոնտեքստում Հայաստանը ընկալվում է որպես սպիտակ ագռավ: Մյուս կողմից Հայաստանը դեմոկրատական ամբողջականությամբ չի կարող հպարտանալ, քանի որ մեր մոտ այն հատվածական բնույթ է կրում:
Արտակ Ասլանյան