Սարգսյանը սաստեց Նալբանդյանին
АНАЛИТИКАԱյցելելով ԱԳՆ ՝ Սերժ Սարգսյանը բավականին խիստ ելույթ ունեցավ Էդվարդ Նալբանդյանի գլխավորած գերատեսչությունում: Նա նշեց, որ իր գնահատականները խիստ են, չթաքցրեց, որ որոշակի դժգոհություն ամեն դեպքում կա:
Այն, որ ԱԳՆ-ն մեծ աշխատանք էր արել ԵՄ հետ համաձայնագրի կնքման շրջանակներում փաստ է: Բայց փաստ է նաև, որ մեր ԱԳՆ-ն բավականին ճկուն է առօրեական դիվանագիտության, ինչպես նաև ղարաբաղյան օրակարգից դուրս օրակարգերում:
Էդվարդ Նալբանդյանի ֆրանսիական կապերն, անշուշտ, օգտակար են ֆրանսիական ճակատում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի կոնտեքստում: Բայց շատ ակնհայտ է նրա կապը ռուսական շրջանակների հետ, ինչը վերջինիս թույլ չի տալիս ավելի համարձակ հանդես գալ:
Սերժ Սարգսյանն առայժմ չի կարողանում ԱԳՆ-ն կառուցել իր պատկերացումներին հարիր: Էդվարդ Նալբանդյանն ամեն անգամ նշանակվում է Մոսկվայի խիստ հավանության ֆիլտրերն անցնելով: Մյուս կողմից Նալբանդյանը, չնայած ոչ թափանցիկ աշխատալեաոճին, պրոֆեսիոնալ է, որը մեծ հաշվով անում է այն, ինչ նրանից պահանջում են:
Սարգիս Մեսրոպյան