Լևոն Մկրտչյանի մառազմը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԳիտեք՝ լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել:
Վերջերս, հարցազրույցներից մեկում նման միտք է հայտնել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Մկրտչյանի այս միքտը ըստ էության կրկնությունն է Սերժ Սարգսյանի այն մտքի, թե չնայած կրթական ֆինանսավորումը նվազել է, բայց կան բազմաթիվ ֆոնդեր, որոնք դրամաշնորհներ են տալիս:
Փաստորեն, պետությունն ամենաբարձր մակարդակով խոստովանում է, որ չի մտադրվում ֆինանսական վիճակը բարելավել կրթության ոլորտում ու մասնագետներին ուղղորդում է դեպի այլ աղբյուրներ ՝ դրամաշնորհներ փնտրելու:
Սա ոչ այլ ինչ է, քան գիտության և կրթության արժեզրկում, այդ ոլորտի նվիրյալներին արտագաղթի դանդաղ ճանապարհի մատնացույց անելու պրոցես: Այս տեմպերով, թերևս չի մնա որևէ գիտական շրջանակ, որը ասենք կպատասխանի պետական պահանջարկին: Վերջին հաշվով, եթե գիտնականներն իրենց ֆինանսավորումը փնտրեն պետությունից դուրս, ապա իրենց գործն էլ պիտի կապ չունենա պետության հետ:
Արտակ Ասլանյան