Սարգսյանն ուզում է, որ իրեն համոզեն
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՉնայած նրան, որ Սարգսյանը ժամանակին խոստացել էր այլևս որևէ պաշտոնի չհավակնել, մասնաորապես վարչապետի պաշտոնի, բայց ամեն ինչ տանում է դրան: Խնդիրը միայն մատուցման մեջ է: Չնայած այն հանգամանքին, որ որևէ քաղաքական հանգամանք չի կարող հիմա խանգարել Սերժ Սարգսյանին անել այն, ինչ նա ցանկանում է, բայց ամեն ինչ այդ տրամաբանությամբ անելուց Սարգսյանը կարծես հրաժարվել է:
Նրա գործողությունների, ինչպես նաև ամեն առիթով Սարգսյանին ձայնակցող հանրապետականների գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ բեմադրվում է մի սցենար, որտեղ Սարգսյանին պտի խնդրեն մնա: Այդ մասին արդեն իսկ եղել են թափանցիկ ակնարկներ:
Սրա համար Սարգսյանը մեծ ջանքեր գործադրեց ՝ ստեղծելով մի իրավիճակ, հավանական փոխարինողների այնպիսի մի քաոս, որ բոլորն այդ քաոսի ու դրա հետևանքների վախից սկսեն խնդրել իրեն դառնալ վարչապետ: Վերջում իհարկե դա կմատուցվի որպես քաղաքական համակարգի խնդրանք, ծանր պահին երկրի ղեկը չլքելու հերոսական քայլ:
Սարգիս Մեսրոպյան