Վարչապետը նախաևրարաներին ու մարզպետներին հորդորել է լուրջ վերաբերվել
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձավ գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը:
«Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել»,- ասաց Կարապետյանը:
Նա նաև նշեց, որ պետք է հստակ հասկանալ, թե քաղաքցուն առավելագույն չափով ինչ հարց է հուզում քաղաքացուն և ո՞ր հարցերի պատասխանն է ցանկանում ստանալ.
«Հենց այդ տարբերակով պետք է հաշվետվությունը ներկայացվի: Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատու վերաբերվեք»,- դիմելով նախարարներին՝ ասաց Կարեն Կարապետյանը: