Կառավարությունը լուծարում է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը կլուծարվի:
Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն-վարչություններին:
«Ներկայացված առաջարկությունը հերթական կարևոր քայլերից մեկն է ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավել հեշտացնելու ուղղությամբ», - ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նախաբացթողումային հսկողության վարչությունը լուծարելով՝ ՊԵԿ-ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից:
Միրումյանը նաև համոզմունք հայտնեց, որ առաջարկությունը էական դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս նման համոզմունք հայտնեց ու ընդգծեց.
«Շատ համարձակ, ճիշտ քայլ է: Մենք բիզնեսին վստահություն ենք ցուցաբերում, սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն: Դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, որ այն, ինչ պայմանավորվում ենք՝ խախտվի, հետագայում կհայտնաբերվի: Շատ լավ բան է»: