Իշխանությունը շարունակում է ներփակվել
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԽորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցում կատարելուց հետո կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ:
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրենքի նախագծով սահմանվել է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն: Միաժամանակ, կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը:
Փաստորեն, իշխանությունները գնալով ավելի են վարագուրում իրենց գործելաոճը ՝ աստիճանաբար հեռանալով հասարակությունից, չնայած կարող է հարց ծագել, թե այսքանից ավել էլ ուր հեռանան:
Խորհրդարանական կառավարման մոդելն, այսպիսով, չար կատակ է դառնում Հայաստանի գլխին: Արտաքուստ դեմոկրատական համարվող այս համակարգը, փաստացի, հանրապետականների պատկերացմամբ ավտորիտար է դառնում ՝ հեռու բոլոր աչքերից ու ականջներից:
Արտակ Ասլանյան