Գալուստ Սահակյանի ծխախոտը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ«Նախագիծն Ազգային ժողով է գալու, չեմ կարծում, որ նման ձևով կարտահայտվի: Այն, ինչի մասին մենք այսօր տեղյակ ենք, մտածեք, որ մեր ամբողջ ռեստորանները, սրճարանները չեն կարողանա աշխատել: Նման օրենքները Եվրոպայում, Ամերիկայում ինչ-որ դրական բաներ բերում են, որովհետև նրանց բյուջեն կախված չէ ռեստորաններից, զբոսաշրջիկներից, իսկ Հայաստանում պետք է թողնել ազատ», - ասել է Գալուստ Սահակյանը լրագրողներին ՝ խոսելով ծխելու դեմ տուգանքների և այդ օրինագծի պառլամենտական քննարկումների մասին:
Փաստորեն, նույնիսկ մաեստրոն է դժգոհ այս անմարդկային ու անտրամաբանական տուգանքներից ու շատ լավ հասկանում է, որ դրանք արված են ոչ միայն հաշվի չառնելով ծխողների տարրական իրավունքները, այլև վնասելու են բիզնեսին:
Փաստացի, Գալուստ Սահակյանը, հաճախ իր իռացիոնալ լեքսիկոնով, ավելի մոտ է իրականությանը, քան մեր տեխնոկրատ կառավարությունը, ով այդպես էլ իրեն այս երկրի մասնիկ չզգաց ու առավելապես հանդես է գալիս գեղեցիկ, բայց վնասաբեր օրինագծերով:
Սարգիս Մեսրոպյան