Արմեն Սարգսյանի գաստրոլները Սփյուռքում
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱրմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում։
Պատահական չէ, որ հանդիպումները սփյուռքի հայ համայնքների հետ սկսվում են հենց ռուսահայ սփյուռքից: Փաստացի ռուսահայ սփյուռքն իր բոլոր շերտերով ՝ հասարակ աշխատավորներից մինչև վերին օլիգարխիկ խմբեր, առավել մեծ ազդեցությունն ունի Հայաստանի կյանքի վրա:
Անհասկանալի է, իհարկե, թե ինչու է սփյուռքահայության հետ հանդիպումներն այդքան կարևորվում, եթե Արմեն Սարգսյանը նույնիսկ Հայաստանում չի հանդիպում տարբեր շերտերի հետ ՝ բավարարվելով բացառապես Ակադեմիայով ու ԵՊՀ-ով:
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի պատկերացումներում Արմեն Սարգսյանը պիտի լինի հենց այն օղակը, որ իր վրա կվերցնի սփյուռքի հետ անընդհատ շփվելու ծանր բեռը:
Արտակ Ասլանյան