Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԶԼՄ–ների առջև դռները փակելը ցենզուրայի վերադարձ է

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ» օրենքի նոր նախագիծն առաջին հայացքից բազում հարցեր է առաջացնում: Բայց չխորանալով կառուցվածքային ու արարողակարգային հարցերի ու մանրամասների մեջ, անդրադառնանք ընդամենը կառավարության նիստերի լուսաբանմանը, որը զարմանալիորեն նոր չափաբաժնով է մատուցվելու:

Պարզվում է, որ նախագծով առաջարկվում է կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնել, իսկ նիստերի արձանագրությունները կարող է հանրության սեփականությունը դառնալ, եթե վարչապետը հանձնարարի դրանք հրապարակել:

Ամենազավեշտալին սակայն այն է, որ կառավարության անդամներն այլևս իրավունք չեն ունենալու առանց վարչապետի թույլտվության կառավարությունում որևէ հարցի քննարկման ընթացքի մասին տեղեկություն տալ ԶԼՄ–ներին:

Ստացվում է, որ ներկայացված նախագծով՝ կառավարությունը ձգտելու է մաքսիմում փակ լինել հասարակության համար, իսկ այնտեղից «թողարկվող» լուրերը միայն ու միայն կլինեն լավ զտված: Եվ եթե դրական ֆոն ապահովելու կարիք լինի, ապա դրանք կլինեն լուսավոր, իսկ անցանկալիներին մատ թափ տալու համար կգործեն խաղի այլ կանոններ:

Եվ եթե այս ամենին ավելացնենք Հայաստանի 4–րդ նախագահի թեկնածուի մամուլի աշխատանքի հանդեպ ունեցած նախկին ու ներկա նախասիրությունները, ապա կարող ենք ենթադրել, որ խոսքի ազատության մասով զգալի հետընթաց կարող է գրանցվել:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նման մոտեցմանը բավականին սկեպտցիզմով է վերաբերվում: Մյուս կողմից, նրա համար պարզ չէ, թե իրականում ինչ շառավիղ ունի Հայաստանի 4–րդ նախագահի գործառույթների շրջանակը, քանի որ որոշ վերլուծաբանների կարծիքով նախագահը գլոբալ ռեֆորմներ անելու հնարավորություն չունի, իսկ որոշների կարծիքով էլ՝ այնուամենայնիվ կան իրավիճակներ, որ նախագահի ձայնը կարող է որոշիչ լինել:

«Այս հակասությունների մեջտեղում ուրվագծվում է մի հարց, թե առաջարկվող նախագահն այնուամենայնիվ արևմտամետ գործիչ է, թե՝ ոչ: Հայտնի է, որ Արևմուտքում ապրելը դեռ արևմտամետ լինելու ցուցիչ չէ: Այս ամենին եթե ավելացնենք Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի 4–րդ նախագահի քաղաքականությամբ զբաղվելու մասին տեսլականը և մյուս կողմից Ա. Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայի և Պետերբուրգի ներքին քաղաքացի լինելու մասին հայտարարությունը, ապա այստեղից հանգում ենք այն եզրակացության, որ առանց թեկնածուի քաղաքական հայտարարություններին ծանոթանալու դժվար է հասկանալ, թե նա այնուամենայնիվ արևմտամետ գործիչ է, թե՝ ոչ»,– ասաց քաղաքագետը:

Ա. Սեդրակյանին հասած տեղեկությունների համաձայն Ա.Սարգսյանը սկսել է հավաքագրել ՀՀ 2–րդ նախագահ Ռ. Քոչարյանի «գրասենյակի աշխատողներին», ովքեր և պատրաստվում են մամուլի հետ աշխատանքն իրականացնել: Քաղաքագետի գնահատմամբ սակայն, այդ տարիներին չափազանց ցածր էր խոսքի ազատության չափաբաժինը: Այդ ժամանակ էր, որ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը:

«Այդ տարիների համար ցենզուրան բնական վիճակ էր և հիմա փաստորեն դա կապվում է ոչ միայն Արմեն Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի անձի հետ: Եվ եթե 4–րդ նախագահն ընդունի խաղի այդ ժամանակվա կանոնները, ապա դա նշանակում է, որ որոշումը համատեղ է կայացվել: Ինչ վերաբերում է կառավարության կողմից խոսքի ազատության նման սահմանափակմանը, ապա դա նշանակում է, որ կառավարությունը փորձում է տնտեսական որոշումների հետևանքների քննարկման հնարավորությունը փակել մամուլի համար, ինչը նույնպես իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում»,– ասաց Ա.Սեդրակյանը:

Նրա դիտարկմամբ պետք է հիշել մեկ բան, որ Եվրամության հետ համաձայնագրի ստորագրումից հետո պետք է նման տիպի որոշումները շատ զգույշ ընդունել: Հակառակ դեպքում, հերթական անգամ, կարող ենք կորցնել եվրոպական ընտանիքին պատկանելու հնարավորությունը:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանը հերթական անգամ անկլավային երկիր դարձնելու փորձն այս անգամ հեշտ կմարսենք: Սա միանշանակ հետընթաց է: Եվ հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ցայսօր տնօրինել է բոլոր ոլորտները և մինչ օրս որևէ վախի մթնոլորտի մասին խոսք չի եղել:

Նման աշխատաոճը կարող է խոսել միայն այն մասին, որ մամուլի առջև դռները փակվում են, քանի որ փորձ է արվելու Սերժ Սարգսյանին հավատարիմների և հարազատների կառավարություն ձևավորել: Այսինքն, այնպիսի կառավարություն, որտեղից տարակարծություններ չեն լինի և որն անխոցելի կլինի մամուլի համար: Եվ եթե նախկինում Սերժ Սարգսյանը մամուլն իր համար անցանկալի մարդկանց դեմ օգտագործում էր, ապա այս պարագայում այլևս դրա կարիքը չի ունենա»,– ասաց Անուշ Սեդրակյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia