Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառավարման կոռուպցիոն համակարգը և դիվանագիտական աշխատանքի արդյունավետության աստիճանը

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

 

Պարոն Մելիքյան, նախագահ Սերժ Սարգսյանը, այցելելով արտաքին գործերի նախարարություն, խոսեց դիվանագիտական աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին: Դա չի՞ կարելի անուղղակի գնահատական համարել, որ մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքն արդյունավետ չէ: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս առումով:

– Դեսպանընկալ պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը ներկայացնող դիվանագետներն իրականացնում են Բաղրամյան 26–ի կողմից հավանության արժանացած քաղաքականությունը: Ինձ հայտնի չեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա ներկայումս ՀՀ պետական կառավարման համակարգում հնարավոր է օբյեկտիվ գնահատական տալ դիվանագետի աշխատանքին:

Այդ է պատճառը, որ անգամ լուրջ տապալումներն են որպես ոչ էական և անգամ հաղթանակի հավասար մի բան ներկայացվում, իսկ լուրջ միջպետական հարաբերություններ հաստատելու հետ կապված աշխատանքն էլ կարող է անտեսված մնալ: Երկու դեպքում էլ գործում է գնահատողի ու գնահատվողի անձնական փոխհարաբերությունների հիման վրա կարծիք ձևավորելու պրակտիկան:

Քանի որ վերոհիշյալ հանդիպման ժամանակ խոսք գնաց նաև այն մասին, որ պետք է վերանայվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, ապա, հավանաբար, պարոն Սարգսյանի ասածը պետք է դիտարկվի առավելապես հենց այդ համատեքստում: Այսինքն, ակնկալվում է, որ նաև ՀՀ արտաքին քաղաքականության մեջ է որոշ շեշտադրումների փոփոխություն սպասվում և պարոն Սարգսյանն այդ մասին հատուկ նախազգուշացում է հղում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմին ու բարձրաստիճան դիվանագետներին:

 

Վերջին տարիներին դիվանագիտական աշխատանքի են նշանակվում ոչ դիվանագետները: Նման մարդիկ անգամ դեսպաններ են դառնում մեզ համար առանցքային նշանակություն ունեցող երկրներում: Այս պարագայում ի՞նչ խոսես դիվանագիտության արդյունավետության մասին:

– Որպես դեսպան ոչկադրային դիվանագետներ արտերկիր գործուղելու պրակտիկան կիրառվում է շատ պետությունների կողմից: Սակայն այս հարցում անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե կոնկրետ որ դեպքերում է այս մոտեցումը արդյունավետ` գործուղող պետության ազգային շահերի տեսանկյունից:

Մեր պարագայում, երբ որպես դեսպան նշանակում է ստանում օլիգարխը, որը դեսպանընկալ երկրում սեփական բիզնես–շահերն առավել դյուրին կերպով առաջ մղելու հնարավորություն է ստանում ՀՀ կողմից տրված դիվանագիտական անձեռնմխելիության և այլ արտոնությունների շնորհիվ, դա մի բան է: Իսկ եթե այդպիսի նշանակում է ստանում անվտանգության, միջազգային հարաբերությունների և ռազմական ոլորտում որոշակի կշիռ ձեռք բերած վերլուծաբանը` դա միանգամայն այլ բան է:

Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում այնպես է ստացվել, որ քաղաքական լավ աշխատանքը հազվադեպ է զուգակցվում միջպետական տնտեսական հարաբերություններում, բիզնես–ոլորտում արձանագրվող լուրջ հաջողություններով: Որպես կանոն, մեր պրոֆեսիոնալ դիվանագետները, լավ տիրապետելով իրավաքաղաքական ոլորտին, հնարավորություն չունեն էապես ազդելու տնտեսական ոլորտում ցանկալի առաջընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծող գործոնների վրա, չեն կարող երաշխավորել օտար ներդրումների ապահովությունը Հայաստանում:

Օլիգարխ–դեսպաններն էլ, որպես կանոն, քաղաքականությունից և Հայաստանի ազգային շահերի ստույգ ընկալումից հեռու մարդիկ են: Այս անհամապատասխանությունը և դիվանագիտական աշխատանքի ընդհանուր ցածր արդյունավետությունը փոխկապակցված են: Իսկ ստեղծված վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, որքան ժամանակ Հայաստանում կպահպանվի պետական կառավարման կոռուպցիոն համակարգը:

 

Մեր երկիրը սովորաբար գերադասում է աշխատել հետևանքների հետ, մեր արտաքին քաղաքականության մեջ համարյա բացակայում է նախաձեռնողականությունը: Դա մեր երկրի ներուժի պակասից է, թե այստեղ ևս տեսնենք մեր դիվանագետների թերացումը:

– Այս մեկը հաստատ դիվանագետների մեղքը չէ: Պաշտոնական Երևանի կողմից վարվող քաղաքականության ռեակտիվ բնույթը բացառապես պայմանավորված է քաղաքականության մշակման և հաստատման համար պատասխանատու օղակի` Բաղրամյան 26–ի կողմից այս ոլորտում առկա գաղափարական և մեթոդաբանական թերացումներով:

 

Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այս ամենի մասին խոսում հիմա, երբ մեկ–երկու ամսից թողնում է պաշտոնը: Ավելի վաղ չէ՞ր կարող անդրադառնալ խնդրին:

– Գուցե այսպիսով նա ուզում է իր ներկայիս ենթականերին հասկացնել, որ երկու ամսից պատրաստվում է նոր մեկնարկի, որին իրենք ևս պետք է այսօրվանից սկսեն պատրաստվել:

 

 

Գոհար Սարդարյան

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia