Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Հակոբյան. «Ռուսաստանի ամբողջ վերնախավին պատերազմ է հայտարարվել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը «Կրեմլյան զեկույցի» հայ գործարարների ու կապիտալի հուսալի հանգրվանի մասին

 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օրերս մի զեկույց հրապարակեց: Զեկույցում ընդգրկված էին Ռուսաստանի գործարար ու քաղաքական դաշտի այն ներկայացուցիչները, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ: «Կրեմլյան զեկույցում» 210 անձ է ներառվել՝ այդ թվում հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ցանկը նախազգուշական է:

«Այն հոգեբանական որոշակի պրեսինգի նպատակ ունի: Այսինքն՝ ցույց տալ, որ բոլոր մարդիկ, ովքեր ընդգրկված են այդ ցուցակում, ուղղակիորեն կապված լինելով Վ. Պուտինի վարչախմբի հետ, փորձեն հնարավորինս վերանայել իրենց գործունեությունն ու մոտեցումները: Այդ մարդիկ այժմ նման են շարժվող թիրախների:

Թեև նրանց նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվում, բայց ցանկացած պահի կարող են վերածվել թիրախի, որոնց հանդեպ կարող են կիրառվել այդ սանկցիաները՝ սկսած ԱՄՆ մուտքի արգելքից, վերջացրած ակտիվների սառեցմամբ: Այդ թվում կարող են խնդիրներ լինել արևմտյան բանկային և վարկային ռեսուրսների մատչելիության առումով: Կարող են արգելել իրենց հետ առհասարակ գործարքներ կնքել: Իսկ եթե սանկցիաներից հետո գործընկեր կազմակերպությունները նրանց հետ գործ ունենան, իրենք ևս պատժամիջոցների կենթարկվեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե վերոնշյալը որքանով կազդի ՀՀ–ի վրա.

«Բայց պարզ է, որ ՀՀ–ի տնտեսությունը, իշխանությունները բավականին սերտաճած են ՌԴ–ի որոշ տնտեսական շրջանակների հետ: Այդ ցուցակում գտնվող որոշ տնտեսվարողների, օլիգարխների գործունեության նկատմամբ ևս հետաքրքրություններ ունեն: Կան մարդիկ, ովքեր ծրագրում են ՀՀ–ում ներդրումներ իրականացնել: Եթե սանկցիաներ և կապիտալի սառեցում լինի, և նրանք ֆինանսական ռեսուրսների պակաս զգան, բնականաբար, այդ փաստն իր ազդեցությունը կունենա:

Մյուս կողմից էլ նոր հնարավորություններ կարող են առաջանալ, ինչի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը: Չի բացառվում, որ ՀՀ–ն կարող է կապիտալի համեմատաբար ավելի հուսալի հանգրվան դառնալ: Սանկցիան կամ ճգնաժամը վատ երևույթ են, բայց նաև նոր հնարավորություններ են ենթադրում: Նորմալ քաղաքականություն վարելը, բարենպաստ ռեժիմներ ստեղծելը կտան այդ հնարավորությունները: Օրինակ՝ սեփական երկրում կարելի է ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Այլ երկրների հաշիվներում կապիտալները կարող են սառեցվել, իսկ դրանք փրկելու համար կարելի է ՀՀ–ում ներդրում անել: Նման պրոցեսներ մեզ մոտ նախկինում էլ են եղել»:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ զեկույցը բավականին լուրջ քաղաքական ակցիա է, որի նպատակը նաև Պուտինին մոտ կանգնած շրջանակներում դժգոհություններ առաջացնելն է.

«Խոսքը թե՛ վարչական և թե՛ տնտեսական շրջանակների մասին է: Փորձում են որոշակի ճաքեր առաջացնել էլիտայում: Բայց քաղաքական տեսակետից այն կարելի է պատերազմ համարել: Ըստ էության՝ ամբողջ վերնախավին պատերազմ է հայտարարվել: Երբ ամբողջ վերնախավը, առայժմ բացառությամբ Պուտինի, հայտնվում է այդ ցուցակում, նշանակում է, որ ԱՄՆ–ն այդ մարդկանց իր հակառակորդն է համարում: Բայց այդ պատերազմը ՌԴ–ի համար կարող է հակառակ էֆեկտն ունենալ:

Ռուսական մենթալիտետը մի առանձնահատկություն ունի. երբ զգում են, որ «դերժավա»–ին ճնշում են, շատ դեպքերում կոնսոլիդացվում են: Այսինքն՝ ՌԴ–ի էլիտան կկարողանա՞ վերոնշյալը որպես երկրի, ժողովրդի նկատմամբ ոտնձգություն ներկայացնել: Այս պարագայում Պուտինի համար կարևոր կլինեն առաջիկա նախագահական ընտրությունները, և հնարավորինս անցնցում ու համոզիչ արդյունքներ ունենալը:

Այսինքն՝ դեմոկրատական ֆոնը պահպանելով, մի արդյունք լինի, ըստ որի հնարավոր կլինի միջազգային հանրությանը ցույց տալ, որ ժողովուրդը հավանություն է տալիս պուտինյան վարչակազմի քաղաքականությանը: 2014 թվականից հետո կիրառված բոլոր սանկցիաներն ուղղված են եղել նրան, որ Պուտինի շրջապատում այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ նույն շրջապատը փորձի ազդել Պուտինի վրա, և նա վերանայի իր քաղաքականությունը: Առայժմ շոշափելի արդյունքներ այդ առումով չեն գրանցվել, և հիմա ամբողջ էլիտայի վրա են հոգեբանական ճնշում գործադրել»:

 

Աննա Բադալյան

 

Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել