Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թե ինչպե՞ս և ինչո՞ւ Արևելքի քաղաքակրթական հարստությունը լցրեցին եվրոպական թանգարաններն ու կեղծեցին ժողովուրդների պատմությունը

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

 

Պարոն Մելքոնյան, շատերն ասում են, որ մեր ժողովրդի պատմությունը եվրոպական երկրների և Ռուսաստանի կողմից միտումնավոր խեղաթյուրվել է: Հատկապես՝ սկսած 19–րդ դարի կեսերից: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:

– Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ. աշխարհի մեծերը, որոնք ստեղծեցին գաղութային համակարգ, Մեծ Բրիտանիան էր, Ֆրանսիան էր, Իսպանիան էր, Բելգիան էր, Ռուսաստանն էր, մասամբ Գերմանիան էր, դարձան հզոր տերություններ և աշխարհը բաժանեցին: Երկրների մի մասն էլ դժգոհ մնաց, ու այդ պատճառով սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Տիրելով աշխարհին՝ միաժամանակ արդեն հնարավորություն ունեցան պեղելու նաև Արևելքի քաղաքակիրթ աշխարհը: Անշուշտ, դա արվում էր նաև դեռևս Նապոլեոն Բոնապարտի կողմից, երբ պեղումներ էին կատարում Եգիպտոսում, Միջին Արևելքում:

Այս ամենի արդյունքում արդեն երևան էին գալիս Արևելքի քաղաքակրթության շերտերը:

Եվ կարծես մեծ տերությունները չկարողացան հանդուրժել այն իրողությունը, որ իրենք լինելով աշխարհի տերերը, քաղաքակիրթ հնագույն պատմություն ունեցող ժողովուրդները դեռևս շարունակում են ապրել:

Ինչպես, ասենք, ղպտիները: Կամ դեռևս ասորիները կային, որ Ասորեստանյան կայսրություն էին ունեցել: Հայերը կային, որ ունեցել էին Ուրարտական իրենց թագավորությունը: Ուստի պետք էր մի տեսություն ստեղծել, թե այդ քաղաքակրթության, մշակույթի ու պատմության էթնիկ կրողներն այլևս գոյություն չունեն, հեռացել են ասպարեզից:

Բանը հասավ այնտեղ, որ նույնիսկ խոսվեց, թե ներկայիս հույները որևէ կապ չունեն հելենների հետ, որոնք ստեղծել էին այն հզոր մշակույթը: Նույնը եղավ իտալացիների պարագայում. ասում էին, որ լատինները, այսինքն՝ հռոմեական կայսրությունը նրանց հետ որևէ կապ չունի: Նմանապես՝ Բյուզանդիան էլ կապ չունի հույների հետ: Հետևապես, ստեղծված այդ մշակույթի էթնիկ կրողները չկան, ուստի և քաղաքակրթական այդ ողջ դաշտի տերն աշխարհն է՝ իրենց գլխավորությամբ: Եվ այս ճանապարհով էլ դրվեց նաև Ուրարտուի խնդիրը:

Իսկ Խորենացու նման մեծությունն ինչպե՞ս կարող էր չիմանալ Ուրարտուի մասին: Խորենացին գիտեր Արարատի երկիրը, գիտեր Այրարատ աշխարհը, դրանք էին իր համար հասկանալի: Մինչդեռ «ուրարտու» բառի հիման վրա, որն «արարատի» ասորեստանյան աղավաղված տարբերակն էր, հանկարծ մի նոր գիտություն հանդես եկավ, այսպես կոչված՝ ուրարտագիտությունը: Եվ… հայոց պատմության կոնտեքստից կտրվեց Քրիստոսից առաջ 9–6–րդ դարերի պատմությունը: Եվ ո՛չ միայն դա:

 

Եվ այդ տեսությունն իր շարունակությունը գտա՞վ նաև հետագայում:

– Իհարկե, գտավ: Անգամ մեզանում էլ մասնագետներ կան, որոնք ահազանգում են, թե ուրարտագիտությունը Հայաստանում մեռնում է: Իսկ իմ պատասխանը նրանց հետևյալն է՝ եթե կա ուրարտագիտություն, ապա պետք է լինի նաև վասպուրականագիտություն, տարոնագիտություն, աղձնիքագիտություն և այսպես՝ շարունակ: Բայց, հասկանալի է, նման բան գոյություն ունենալ չի կարող:

Կա ընդամենը մեկ բան՝ հայագիտություն: Եվ ասել, թե Ուրարտուն մեզանից անկախ մի պետություն էր կամ կայսրություն էր, որտեղ լավագույն դեպքում իբր հայերը եղանակ էին ստեղծում, չի կարելի: Դա այդպես չէ: Այդ ժամանակահատվածը հայոց պատմության անբաժան մասն է, որը մեզանից «խլեցին», այո՛, 19–րդ դարի երկրորդ կեսերին, երբ մեջտեղ եկան նման տեսությունները: Նույն կերպ, երբ հին քաղաքակիրթ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը խլեցին ու դարձրեցին համաշխարհային պատմության ու քաղաքակրթության մաս: Եվ տերերն էլ դարձան իրենք՝ աշխարհի մեծերը:

 

Գուցե այդ տեսությունը պահպանվում է նաև մեզ մոտ, որովհետև ժամանակին շատերը գիտնական են դարձել ա՞յդ տեսության հիման վրա, դոկտորներ և ակադեմիկոսներ են դարձել ա՞յդ թեզերի հրապարակումներով: Եվ անձնական գործոնն էլ դեր է խաղում, բացի գիտականը:

– Անշուշտ, այդպես է: Որովհետև, եթե մարդն իր ողջ կյանքը նվիրել է մի խնդրի, բայց հետո պարզվում է, որ այդ խնդիրը պարզապես գոյություն չունի, կարող է հոգեբանորեն ծանր տանել այդ փաստը:

Բայց այն էլ ասեմ, որ աստղագետները, ֆիզիկոսները կարող են մի պրոբլեմով զբաղվել, ու հետո պարզվի, որ այդ պրոբլեմը գոյություն չունի: Եվ նրանք շատ նորմալ են դա ընդունում: Ուստի մեր ոլորտի գիտնականները ևս պետք է այդպես անեն, պետք է ընդունեն, որ ուրարտագիտություն գոյություն չունի պարզապես:

 

Իսկ աշխարհում ինչպե՞ս է այսօր վիճակը: Ընդունվո՞ւմ է ճշմարտությունը:

– Անգամ 19–րդ դարի կեսերին կային նաև ազնիվ գիտնականներ, որոնք շարունակեցին պատմությունը գրել այնպես, ինչպես կար: Սակայն այսօր կան մարդիկ, որոնք այն կեղծ դպրոցների ներկայացուցիչներն են և, ֆինանսական խոշոր միջոցներ ձեռքներին ունենալով, իրենց հսկողության տակ են պահում անգամ հայկական որոշ կառույցներ, այդ թվում նաև սփյուռքյան կառույցներ: Նաև զանազան խոշոր համալսարանների հայագիտական ամբիոններ են գտնվում նրանց անմիջական հսկողության ներքո:

Ուստի, մեկ էլ տեսնում ես, որ այսպիսիների «ուսումնասիրությունների» արդյունքում Խորենացին դարձավ 9–րդ դարի հեղինակ: Կասկածի տակ առնվեց, որ Խորենացին կարող էր 5–րդ դարում նման լայն մտահորիզոն դրսևորել: Եվ զարմանալին այն է, որ մտածում են, թե Ք. ա. 5–րդ դարում Հերոդոտոսը կարող էր ունենալ նման մտահորիզոն, իսկ նրանից 1000 տարի հետո եկած Խորենացին չէր կարող:

 

Այս տեսությունների ֆինանսավորման տակ հնարավոր չէ՞, որ լինի քաղաքական պատվեր:

– Չի բացառվում: Հնարավոր է: Եթե այդպես եղել է 19–րդ դարի կեսերին, կարող է լինել նաև ներկա ժամանակներում: Միշտ էլ ֆինանսներն իրենց գործն անում են:

Եվ ամենակարևորը՝ աշխարհի այդ նույն մեծերն իմ ասած ժամանակաշրջանում չէ՞ր, որ հավաքեցին Արևելքի ողջ հարստությունը և տարան իրենց թանգարանները: Դա կլինի Փարիզի Լուվրը, Լոնդոնի Բրիտանական թանգարնը, Մադրիդի թանգարանը, Բեռլինի Պերգամոնը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, թե ուրիշ մեկ այլ եվրոպական երկրի թանգարան:

Մի խոսուն փաստ ներկայացնեմ՝ Վիլհելմ Երկրորդը, գործարքի մեջ մտնելով Իրաքում նախ Սուլթան Համիդ Երկրորդի, ապա երիտթուրքերի հետ (այն ժամանակ Իրաքը Օսմանյան կայսրության մեջ էր), Բեռլին–Բաղդադ երկաթուղով տեղափոխեց հին աշխարհի մի քանի բերդաքաղաքների բերդապարիսպներ: Հիմա դրանք ցուցադրվում են Բեռլինում:



Գոհար Սարդարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal