Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քանի դեռ էպիդեմիա չկա, պետական գումարները կծախսվեն ծառայողական թանկարժեք մեքենաներ, կոնյակներ գնելու վրա»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երևանյան լճից մինչև Փարաքար համայնք ձգվող ջրատարից ահավոր գարշահոտ է տարածվում: Ջրատարով միաժամանակ անցնում են կոյուղաջուրը, ոռոգման ջուրն ու կենցաղային աղբը: Այս մասին այս տարի առաջին ահազանգը հնչեցրեց Ազատություն ռադիոկայանը մեկ շաբաթ առաջ: Անցած 7 օրերի ընթացքում արդյոք որևէ փոփոխություն եղե՞լ է, թե ոչ: Ըստ Փարաքարի բնակիչ Սևակ Ծատուրյանի՝ տոտալ անտարբերություն է:

 

Ձեր համայնքում կոյուղաջրերի՝ ոռոգման ջրերին միախառնվելու խնդիրը որքա՞ն ժամանակ է կա, և խնդրի առկայության ամբողջ ընթացքում որևէ պատկան մարմնի կողմից արձագանք կամ խնդրի լուծման տարբերակ առաջարկվե՞լ է:

– Խնդիրն առկա է ավելի քան 25 տարի: Արձագանք եղել է միայն վարչապետի խորհրդական, «Մաքուր Հայաստան» ծրագրի համակարգող Մհեր Տերտերյանի կողմից, իսկ պատասխանատու կառույցների կողմից միայն անտեսվել է, դրանք են՝ ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային զարգացման նախարարություններն ու Ջրպետկոմը:

 

Կոյուղաջրերը ոռոգման ջրերին միախառնվելու պատճառը ո՞րն է, և եթե այդ խնդիրը հասկանալի է, թե ինչպես է տեղի ունեցել, աղբի՝ այդտեղ հայտնվելը արդյոք հանարավոր չէ՞ կարգավորել, մարդկանց հետ խոսել, հորդորել: Չէ որ դա էլ հենց բնակիչների ձեռքով է արվում: Համայնքապետարանը այդ ուղղությամբ ինչ–որ քայլեր ձեռնարկե՞լ է:

– Պատճառն այն է, որ համայնքի կոյուղատար համակարգը չի վերանորոգվել, այն ամբողջությամբ քայքայվել է՝ ու արդեն ամբողջ աղբը լցվում է ջրատարի մեջ: Համայնքապետարանը հարակից տարածի մաքրման աշխատանքներ տանում է, բայց ջրատարը ջրպետկոմին է պատկանում, բնակիչների հետ աշխատանքներն էլ անարդյունավետ են եղել, քանի որ շարունակում են աղբը լցնել ջրատարի մեջ: Պետք է տույժ–տուգանքներ կիրառել ու վերահսկողություն իրականացնել, սակայն համայնքապետարանը նման միջոցներ չունի վերահսկողություն իրականացնելու համար: Կարծում եմ՝ այստեղ ոստիկանության ներգրավվածությունն է անհրաժեշտ:

 

Որքանո՞վ է վտանգավոր այդ ջրով այգիների ոռոգումը, այգիները չորացե՞լ են:

– Գլխավոր վտանգը մարդկանց հիվանդանալն է այդ ջրով ջրված այգիների բերքն օգտագործելուց հետո: Բավական մեծ թվով ծառեր չորացել են, այգիները՝ անմշակ դարձել, բանջարեղեն մշակելը նույնիսկ իմաստ չունի: Որքան տեղյակ եմ, Հայաստանն աշխարհում քաղցկեղից մահացության տվյալներով առաջատարն է: Կարծում եմ՝ սա ուղիղ կապ ունի:

 

Պատկան մարմինների լռությունն այս հարցում ինչի հետ կարող է կապված լինել՝ անտարբե՞ր են, թե գումար չունեն:

– Քանի դեռ զանգվածային բողոքի ակցիաներ կամ էպիդեմիա չկա, պետական գումարները նախընտրում են ծախսել, օրինակ՝ ծառայողական թանկարժեք մեքենաներ կամ լավ կոնյակներ գնելու վրա:

 

Բնակիչներն իրենք անձամբ երբևէ փորձե՞լ են գոնե ջրատարի աղբը մաքրել:

– Գոնե ես այդպիսի դեպք չեմ հիշում: Ջրատարը մաքրելու համար տեխնիկա է անհրաժեշտ, ինչը բնակիչները չունեն: Ամեն գարուն Ջրպետկոմն է դա իրականացնում՝ հիմնային մաքրում կատարելով:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»