Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարուժան Հոկտանյան. «Խորհրդային տարիների նման է, երբ համոզում էին, որ սեքս չկա, մարմնավաճառություն չկա...»

POLITICS

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչը թափանցիկությունն է և եթե այդ ցուցանիշը զրո է, չկա հաշվետվողականություն, չկա բարեխղճություն, չկա նաև կառավարման հանրային մասնակցություն, ապա ինչպես պետք է պայքար ծավալվի կոռուպցիայի դեմ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չի պատկերացնում:

Իսկ այն երկրների օրինակները, որոնք որպես օրինակ բերվում են և ասվում են, թե այնտեղ էլ են կառավարության նիստերը փակ, կազմակերպության ղեկավարի կարծիքով Հայաստանի համար օրինակ չեն կարող լինել մեկ պարզ պատճառով՝ քանի որ ներկայացված երկրներում կառավարման կուլտուրան բոլորովին այլ մակարդակի վրա է:

«Ճիշտ է, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում կառավարության նիստերը փակ են, բայց դրանից հետո վարչապետը, կանցլերը, մյուս նախարարներն այնքան ինֆորմացիա են տալիս լրագրողներին, որ այդ ժամանակ նույնիսկ կարիք չի լինում մտածել նիստերը բաց կամ փակ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է օրենքի նախագծի այն հատվածին, որ կառավարության նիստերին մասնակցողներն իրավունք չունեն տեղեկություն տալ, ապա այս պարագայում օրինակներ բերելն ընդհանրապես դառնում է անիմաստ»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքի նախագծի 10–րդ հոդվածի 17–րդ կետի համաձայն՝ կառավարության անդամն իրավունք չի ունենալու առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Այսինքն, սա նշանակում է, որ միայն կառավարության ղեկավարն իրավունք ունի տրամադրվող տեղեկության չափն ու բովանդակությունը որոշել, իսկ մյուսները պարտավոր են ձկան նման լուռ մնալ:

«Ես մտածում եմ, որ եթե այս ուղղությամբ գնալով ոգևորվեն, հաջորդ քայլը կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստերը նույնպես կփակվեն: Այդ դեպքում ամբողջությամբ անիմաստ է դառնում արատավոր երևույթների դեմ պայքար ասվածը, ինչն ինձ անհանգստացնում է»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Մեջբերելով 2017 թվականի կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները` կազմակերպության ղեկավարն ընդգծեց, որ աշխարհի 107 պետություններում անցկացված կոռուպցիայի մակարդակի ուսումնասիրությունների արդյունքներով Հայաստանն ամենավատ դիրքերում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ուսումնասիրության արդյունքներով:

Այն, որ լայն թափով ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգը, լավ է, բայց այս պայմաններում դա էլ բավարար չի լինի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:

«Եթե հաշվետվողականություն չկա, դժվար է պատկերացնել, թե էլեկտրոնային կառավարումն ինչքանով կնպաստի թափանցիկ կառավարմանը: Մյուս կողմից եթե տեղեկատվական վակուում լինի, ապա հավանական է, որ կոռուպցիոն երևույթները դառնան ավելի քողարկված և դժվար ֆիքսվող: Ու եթե չկա կոռուպցիայի դեմ պայքար մղելու քաղաքական կամք, ապա էլեկտրոնային կառավարումն արդյունավետ չի կարող լինել»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Ըստ փորձագետի, եթե այսպես շարունակվի, ամեն ինչ կնմանվի խորհրդային տարիներին, երբ համոզում էին, թե սեքս չկա, մարմնավաճառություն չկա, թմրամոլություն չկա:

«Հավանաբար հույս ունեն, որ եթե կոռուպցիայի մասին քիչ խոսվի, ապա հասարակության մոտ տպավորություն կստեղծվի, թե նման բան չկա: Բայց մեր ղեկավարները մոռանում են, որ ի տարբերություն սովետական բուռն պրոպագանդայի տարիների սոցիալական լարվածությունն այն աստիճանի չէր, ինչ հիմա է:

Ու եթե հին հռոմեական ժամանակներում էր՝ ժողովրդին միայն հաց և հանդիսություն էր պետք, ապա հիմա այդ էլ չի լինի: Եվ եթե այսպես շարունակվի, ապա 2040–ին 4 միլիոնի փոխարեն կունենանք 400 հազար մարդ»,– համոզված է Վ. Հոկտանյանը:

Նրա կարծիքով, երբ երկրում նման քաղաքական և տնտեսական իրավիճակ է, ապա եթե անգամ իշխանությունները անկեղծորեն էլ ցանկանան երկրում մի բան փոխել, չեն կարողանա ոչինչ անել, եթե համակարգը չփոխեն: Եվ այդ դեպքում բարեփոխումը կդառնա իմիտացիա:

«Հարց է նաև, թե իշխանությունները միտումնավոր չեն փոխում կառավարման համակարգը, թե չեն կարողանում, բայց մեկ բան հստակ է, որ պետք է վերացնեն մոնոպոլիաները, ձևավորեն տնտեսական – քաղաքական ազատ մրցակցային դաշտ ու դատական անկախ համակարգ: Հակառակ դեպքում եթե 100 հատ էլ Սահմանադրություն գրեն, 100 հատ էլ դատական օրենսգիրք ընդունեն, միևնույն է, ոչինչ էլ չի փոխվի»,– ասաց Վ. Հոկտանյանը:

 

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal