Արտահերթ նախագահական ընտրություններ՝ Ադրբեջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ի դեպ, արդեն հայտնի է ընտրությունների օրը: Այն նշանակվել է 2018 թվականի ապրիլի11-ին:
Հիշեցնենք, որ 2018 թվականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը սակայն, նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Թեև իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր, սակայն դեռևս պարզ չէ նման շտապողականություն ցուցաբերելու հիմնական պատճառը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունների անցկացման հետ կապված բոլոր իրավական հարցերը հարթել, ինչպես նաև ապահովել դրա բնականոն ընթացքը: