Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տաթև Հայրապետյան. «Մեհրիբան Ալիևայի առաջադրվելու դեպքում Ռուսաստանի հետ խնդիրներ կառաջանային»

POLITICS

«Փաստ» օրաթերթը Ադրբեջանի արտահերթ ընտրությունների մասին. թե ինչո՞ւ չի առաջադրվի Մեհրիբան Ալիևան 

 

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը «Փաստ»–ի հետ զրույցում ասաց, որ Ալիևի առաջադրումը սպասելի էր, քանի որ այլ թեկնածուների անուններ չէին էլ շրջանառվում:

«Միայն ընդդիմադիր որոշ թերթերում մի քանի հոդվածներ հայտնվեցին, համաձայն որոնց, հնարավոր է այս անգամ Մեհրիբան Ալիևան առաջադրվի պաշտոնում: Այդուհանդերձ, հարևան երկրի ներքաղաքական վերադասավորումները հաշվի առնելով՝ ակնհայտ էր, որ դա լինելու էր Ալիևը: Երբ փոխնախագահ նշանակվեց Մեհրիբան Ալիևան, այն պաշտոնյաները, որոնք ներկայացնում էին նախիջևանյան կլանը, հեռացվեցին պաշտոններից: Այդ պաշտոններն այս պահին փաշաևներին մոտ կանգնած մարդիկ են զբաղեցնում, իսկ Մեհրիբանն այդ կլանի ներկայացուցիչն է: Անվտանգության, պաշտպանության համակարգերում դեռ կան նախիջևանյան կլանին հարող մարդիկ»,– ասաց նա:

Ադրբեջանագետի կարծիքով՝ եթե շրջանառվող լուրերի համաձայն նախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևան առաջադրվեր, ապա արտաքին հարաբերություններում խնդիրներ կառաջանային:

«Խնդիրներ կառաջանային մասնավորապես Ադրբեջան– Ռուսաստան հարաբերություններում, որովհետև Մեհրիբանն արևմտամետ դիրքորոշում ունի»,– նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ նա ասաց. «Ադրբեջանում քիչ թե շատ այսօր ընդդիմադիր է Ադրբեջանի ժողովրդական կուսակցությունը, բայց այն որևէ ձևով պաշտոններ չի կարող հավաքել, քանի որ այդ երկրի ընդդիմադիրները բանտում են գտնվում: Օրինակ՝ Իգոր Մահմեդովը, որը չնայած եվրոպայի կողմից ճնշումներին, դեռ բանտում է գտնվում: Ամենագլխավոր մարդիկ անազատության մեջ են: Նույնիսկ այդ երկրի ընդդիմադիր մամուլը՝ Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, «Մայդան» հեռուստաընկերությունը, «Թուրան» գործակալությունը փակված են»:

Նա նաև նշեց, որ հարևան երկրում այսօր լուրջ տնտեսական խնդիրներ են առկա՝ բանկային համակարգը փլուզման եզրին է: Շատ բանկեր փակվել են, մնացածներն էլ ծանր վիճակում են:

Խոսելով հայ–ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին՝ Տաթև Հայրապետյանը նկատեց, որ սրացումներ չեն բացառվում:

«Եթե Ալիևը նկատեց, որ երկրի ներսում ինչ– որ խնդիրների է բախվում, դրանք շեղելու համար հնարավոր է սադրանքի գնա: 2016 թվականի ապրիլյան դեպքերը Ալիևի բոլոր ելույթներից անպակաս են՝ այն ներկայացնելով բացառիկ գործողություն, իբրև տարածքներ են ազատագրել: Դա ներքին լսարանում շատ ակտիվ քննարկման է դրվում: Ղարաբաղյան խնդիրը միշտ էլ եղել է Ադրբեջանի ներքին խնդիրները կոծկելու իշխանության թիվ մեկ զենքը: Վերջին շրջանի բանակցային ակտիվությունը հնարավորություն է տալիս դատելու, որ դրանք ուղղված են պատերազմի կանխմանը: Այսինքն՝ միջնորդ կողմերն ամեն ինչ անում են հնարավոր սրացումներից խուսափելու համար»,– շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը ընտրվել էր 2003, 2008 և 2013 թվականներին։

2009 թ. Ադրբեջանում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում վերացվել էր սահմանափակումը, որով միևնույն անձը չէր կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

2016 թ. սեպտեմբերին Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությամբ նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է։ Ըստ Սահմանադրության փոփոխությունների՝ երկրի ղեկավարը կընտրվի 7 տարի ժամկետով:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 17–ին։

 

Մանյա Պողոսյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal