Էկվադորցիները հաղթահարեցին փորձությունը և դարձան ժողովրդավարներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել Է հանրաքվեից հետո ժողովրդավարության հաղթանակի մասին: Այստեղ մեծամասնությունը քվեարկել Է ընտրովի պաշտոններում, այդ թվում՝ նախագահի պաշտոնում, անսահմանափակ թվով վերընտրվելու վերացման օգտին:
«Այսօր մենք պարզորոշ և համոզիչ, ազատ և ժողովրդավարական ճանապարհով ցույց տվեցինք, թե ինչ ապագա ենք ցանկանում մեր երեխաների համար: «Այո»-ի հաղթանակը երկրի հաղթանակն Է»,- գրել Է Մորենոն Twitter-յան սոցցանցի իր միկրոբլոկում:
Քվեաթերթիկների գրեթե 40 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքներով՝ ընտրողիների շուրջ 65 տոկոսը քվեարկել Է անսահմանափակ վերընտրվելու հնարավորության վերացման օգտին, որը 2015 թվականին սահմանել Էր Էկվադորի նախորդ նախագահ Ռաֆայել Կոռեան:
Մորենոյի խոսքով՝ առաջիկա 30 օրերին Էկվադորի Ազգային ասամբլեան՝ խորհրդարանը, Սահմանադրության մեջ կմտցնի հանրաքվեի ժամանակ ընդունված ուղղումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: