Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բացի հայկականից, այլ շահեր էլ կան. ո՞րն է Լարսին այլընտրանք ունենալու իրականությունը

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը՝ ձգձգվող պայմանագրի ու կոշտացած պահանջների մասին

 

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը 2011թ. վրաց–ռուսական պայմանագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել: Պայմանագիրը Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկման մասին է: ԱԳՆ–ն նշել է, որ իրենք չկան այդ պայմանագրում, և քանի որ չկան, պայմանագիրը հաջողություն չի կարող ունենալ: Հայկական կողմը Վերին Լարսին այլընտրանք ունենալու անհրաժեշտության մասին ևս հայտարարել է:

Վերոնշյալ հայտարարությունն ի չի՞ք է դարձնում այլընտրանքի հնարավորությունը: Ջոնի Մելիքյանը նկատում է՝ դիվանագիտությունը նուրբ ոլորտ է, իսկ այս պարագայում հայտարարությունը զուտ հռետորական է:

«Բանակցությունները 7 տարի ձգձգվում էին, բայց վրացական կողմն իր մասով անցած տարվա վերջում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության հետ ստորագրեց համաձայնագիրը: Այժմ ունենք հետևյալ իրականությունը՝ նախ՝ վրացիները ստորագրել են: Թեև Աբաշիձե–Կարասին վերջին հանդիպման առումով մի քիչ բացասական ֆոն էր ստեղծվել, ռուսական կողմի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ առաջիկայում ռուսական կողմն էլ նմանատիպ փաստաթուղթ կստորագրի շվեյցարացիների հետ:

Այսինքն՝ գործընթացը մի կողմից շարունակվում է, բայց մյուս կողմից էլ պիտի փաստենք, որ բոլոր կողմերը փորձում են մաքսիմալ օգտագործել իրենց հնարավորությունները և կոշտացնել իրենց պահանջները: Աբխազական ու հարավօսական կողմերը պարբերաբար հայտարարում են այդ համաձայնությունների մի մասը լինելու մասին: Այդուհանդերձ՝ 2011թ. կոնսենսուսը տեղի ունեցավ:

Ըստ իս՝ այսօրվա դրությամբ ՌԴ–ն ու Վրաստանը այդ համաձայնագիրն իրականացնելու ցանկություն ունեն: Այդ պատճառով չէի ասի, թե մենք պետք է վերոնշյալը որպես վատ լուր ընդունենք»,–ասաց նա՝ նշելով, որ այն զուտ ֆիքսում է հարավօսական կողմի դրքորոշումը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը կարող է դրական արդյունքի սպասել, բայց նաև պետք է պրագմատիկ լինենք.

«Դրական արդյունքի հնարավորություն կլինի, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ սա երկար գործընթաց է: Այսինքն՝ կողքից այլ հարցերով ու այլ ուղղություններով պետք է լուծենք մեր խնդիրները: Այսօր հայկական կողմը պարբերաբար բարձրացնում է Լարսին այլընտրանք ունենալու հարցը: ՌԴ–ն ու Վրաստանն այդ կոչին արձագանքում են: Հայտարարվել է, որ ռուսական կողմը մոդեռնիզացնելու է Վերին Լարսի անցակետը, ինչն ավելի արագ սպասարկելու հնարավորություն կտա:

Այս խնդիրը չկա վրացական կողմում, այնտեղ արագ սպասարկում է, բայց վրացական կողմն էլ նոր կամուրջներ է սարքում, որ դեպի սահման գնացող ճանապարհն ավելի անվտանգ լինի: Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ լաստանավային այլընտրանքային ուղի ևս ունենք: Իհարկե, պարզ է, որ ցամաքային ճանապարհն ավելի էժան է, բայց լաստանավով որոշ ապրանքների տեղափոխման տուրքերը բավականին իջեցվել են: Այսօրվա դրությամբ մենք պետք է համակերպվենք այս իրականության հետ, և փորձենք այդ ուղղություններով ևս աշխատել:

Ի վերջո պետք է հասկանանք, որ, այո՛, մենք շահագրգռված ենք, բայց պակաս շահագրգռված չեն նաև Վրաստանն ու ՌԴ–ն: Հայերի ցանկությունն ու խնդրանքը կա, բայց եթե վրացիների ազգային շահից չբխեր, իրենք չէին գնա այդ քայլին: Մեծ հաշվով՝ բացի հայկականից, այլ շահեր ևս կան: Նույն վրացական ապրանքների համար ռուսական շուկան համար մեկն է: Վրաստանից ՌԴ բեռնափոխադրումներ ևս կատարվում են, և աճն ահռելի է:

Իսկ հայկական կողմը դիվանագիտական լծակներով իր գործը կատարում է: Հայկական կողմի անելիքը սա է: Ես չէի ասի, թե ՀՀ կառավարությունն այս առումով անգործություն է դրսևորում: Մենք իրենց պետք է միշտ հիշեցնենք, որ ՌԴ–ն ու Վրաստանն առևտրի աճող ցուցանիշ ունեն, և իրենց օգուտն է, որ ՀՀ–ից Վրաստանի տարածքով բեռներ գնան ՌԴ»:

 

Աննա Բադալյան

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ