Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարկանշային զեկույցի հայաստանյան կազմակերպությունների թիվն ավելացել է

POLITICS

Հրապարակվել է վերլուծական-հետազոտական կենտրոնների վերաբերյալ  (Think Tank) 2017 թվականի «Global Go to Think Tank» վերտառությամբ վարկանշային զեկույցը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանն ու հայաստանյան հասարակական և վերլուծական-հետազոտական կազմակերպությունները:

2017 թվականի տվյալներով՝ ինդեքսում գիտահետազոտական կենտրոնների ներկայացվածությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է, այստեղից զեկույցում ներառվել է  1872 կազմակերպություն, երկրորդը Չինաստանն է՝ 512 կազմակերպությամբ, երրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է՝ 444 կազմակերպությամբ:

Հայաստանից  ներառվել է 17, Ադրբեջանից՝ 15 և Վրաստանից՝ 26 վերլուծական-հետազոտական կազմակերպություն:

Հայաստանից այս զեկույցում վարկանշավորված կազմակերպություններից են՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և այլ կազմակերպություններ:

Զեկույցի կայքում նշված է, որ տարեկան վարկանշային զեկույցը կազմելիս, մինչ անվանակարգերի և ընտրության գործընթացին անցնելը, կազմակերպության թիմը  կատարում է լայնածավալ հետազոտություն՝ թարմացնելու և հաստատելու համար վերլուծական-գիտահետազոտական և քաղաքացիական հասարակության ծրագրերի մասին Global Think Tank-ի տվյալների բազան:

60 հետազոտող կամավորներ մեկ ամսից ավելի ժամանակահատվածում հավաքում և հաստատում են տեղեկատվություն բոլոր հայտնի վերլուծական-հետազոտական կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունները վարկանշավորվում են տարբեր անվանակարգերում:

Ըստ այս տարվա զեկույցի՝ «Կենտրոնական Ասիայի լավագույն գիտահետազոտական կազմակերպություններ» անվանակարգում ներառված է  հայաստանյան 9, ադրբեջանական 6 և վրացական 10 կազմակերպություն:

«Պաշտպանության և ազգային անվտանգության» ոլորտում գործող վերլուծական-հետազոտական կազմակերպությունների  անվանակարգում ընդգրկվել է հայաստանյան «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը», այստեղ Հարավային Կովկասից ընդգրկված է նաև ադրբեջանական մեկ կազմակերպություն: 

Հայաստանյան կազմակերպություններից՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», ընդգրկված է զեկույցի «Լավագույն հասարակական-քաղաքական» կազմակերպությունների անվանակարգում, այստեղ տարածաշրջանից առկա է մեկ ադրբեջանական կազմակերպություն՝ Տնտեսական և հասարակական զարգացման կենտրոնը, վրացական կազմակերպություն այս անվանակարգում չկա: 

«Թափանցիկություն և լավ կառավարում» անվանակարգում նույնպես այս տարի ներառված է հայաստանյան կազմակերպություններից՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը»: 

«Լավագույն շահերի պաշտպանության արշավ» անվանակարգում Հայաստանից ընդգրկված է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության հետազոտության կենտրոնը», այստեղ ներկայացված է նաև 3 ադրբեջանական կազմակերպություն, իսկ վրացական կազմակերպություններ այս անվանակարգում չկան:

Նշենք նաև, որ վերջին հինգ տարիների կտրվածքով վիճակագրությունը դիտարկելիս նկատում ենք՝ «Global Go to Think Tank» վարկանշային զեկույցում Հայաստանի ներկայացվածությունը վերլուծական-հետազոտական կենտրոնների թվի առումով աճ է գրանցել, վարկանշավորմանը մասնակցող հայաստանյան կազմակերպությունները 2013-2017 թվականների կտրվածքով ավելացել են՝ 14-ից դառնալով 17: 2013-2016 թթ․ դրանց թիվն անփոփոխ է մնացել՝ 14:  

Ադրբեջանի դեպքում պատկերը հակառակն է՝ վերլուծական-հետազոտական կենտրոնների թիվը 5 տարիների ընթացքում պակասել է՝ 17-ից դառնալով 15: Այսպես, 2013 թվականին Ադրբեջանից ընդգրկված է եղել 17 վերլուծական-հետազոտական կենտրոն, 2014-ին՝ 14, 2015-ին՝ 13,  2016-ին՝ 13, իսկ  2017-ին՝ 15: 

Վրաստանի դեպքում ներկայացվածության պատկերը բավականին տարբեր է նախորդ տարիների համեմատ: 2013-2017 թթ. կազմակերպությունների թիվն ավելացել է 13-ով։  2013-ին զեկույցում ընդգրկված է եղել 13 կազմակերպություն, 2014-ին՝ 14, 2015-ին և 2016-ին՝ 14, իսկ 2017-ին վարկանիշավորվել է 26 վերլուծական-հետազոտական կազմակերպություն:  

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia