Հարազատական ինչ կապ կա ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և ականավոր դաշնակցական Հրայր Մարուխյանի միջև
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Հասարակական–քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (1972–1994) Հրայր Մարուխյանը բարեկամական, հարազատական կապեր ուներ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
Այս մասին խոսում են թե՛ Հանրապետական կուսակցությունում, թե՛ Դաշնակցության գրասենյակում:
Բայց հարազատ լինելը քաղաքական կատեգորիա չէ: Հետո՞ ինչ: Հայաստանը փոքր երկիր է, շատերն են իրար բարեկամ:
Բայց՝ ոչ: Այս կուսակցություններին մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ, իբր Հրայր Մարուխյանն էլ է իր բաժին ներդրումն ունեցել երիտասարդ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարան տեղափոխվելու հարցում:
Միով բանիվ, մեր տվյալներով, այս ամենը հաշվի առնելով, ՀՅԴ–ն երկու ձեռքով կողմ է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Չարախոսների համոզմամբ, ԽՍՀՄ–ի հզոր շրջանում (1984 թ.) հեշտ չէր Քեմբրիջի համալսարան տեղափոխվելը:
Դեռ ինչե՜ր են պատմելու...