Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ապրիլյան պատերազմը հարց չլուծեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է այն մասին, թե Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ընտրությունները կանցկացվեն 2018 թ. ապրիլի 11–ին, մինչդեռ պետք է կայանային 2018 թ. հոկտեմբերի 17–ին:

Արտահերթ ընտրությունները ներքի՞ն, թե արտաքին պատճառներ են ենթադրում: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ավելի շատ ներքին գործոն է տեսնում:

«Ինչո՞ւ: Ավտորիտար և չկայացած պետության ռեժիմը քաղաքական պայքարի իմաստով ուզում է քաղաքական հակառակորդին հանկարծակի բերելու քայլ անել: Այս դեպքում ընտրությունները հեշտ կանցնեն: Պատկերացնո՞ւմ եք, մինչև աշուն ձգձգվեին, իրար հայհոյեին, աղմուկ, աղաղակ... Հետո ինչ–ինչ իրադարձություններ ևս կարող էին լինել:

Այդ պատճառով էլ Ալիևն իր պետական կլաններով և կազմակերպված գնում է ընտրությունների, իսկ իր քաղաքական հակառակորդները միանշանակ դժվար թե այս ընթացքում կարողանան կազմակերպվել: Խնդիրը ներքին է՝ առանց ցնցումների ու կազմակերպված ընտրություններ անցկացնել, ինչը և լինելու է: Հետո, իհարկե, ոչ դեմոկրատական ռեժիմի մասին արտահայտություններ կհնչեն, աղմուկ կլինի և վերջ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը, սակայն, խնդիր է տեսնում. «Եթե ընտրություններն անցկացվեին հոկտեմբերին, մենք կարող էին հանգիստ լինել, որ մինչև աշուն շփման գծում հանգիստ կլիներ՝ իրենք զբաղված կլինեին ներքաղաքական «ռազբորկաներով»: Բայց այս հանգամանքը վերանում է, և ինձ թույլ եմ տալիս ենթադրելու, որ աշնանը մենք շփման գծում Ադրբեջանի կողմից էսկալացիա կունենանք:

Նույնիսկ պատերազմի հավանականությունը չեմ բացառում: Տեսեք՝ ապրիլից հետո՝ մայիս–հունիս ամիսների ընթացքում, Ալիևն ընդդիմությունը կքշի այն անկյունը, որտեղ որ նախատեսել է: Երկիրն իր հասկացածով կկայունանա: Եվ այստեղ հատկանշական է ուշադրություն դարձնել դեպի Ադրբեջան ներկրվող ու այնտեղ կուտակվող ռուսական զենքի ահռելի քանակության վրա: Կարող է կրկնվել 2016 թ. ապրիլի իրավիճակը: Սարսափ տարածել պետք չէ, բայց պետությունը պետք է կազմակերպվի առավելագույն չափով»:

Քաղաքագետը նշեց, որ տարօրինակ է իրանական կողմի պահվածքը՝ կապված մասնավորապես ռուսական զենքի մատակարարման հետ.

«Եթե սա անմիջական սպառնալիք է Արցախի և Հայաստանի համար, նույն չափով սպառնալիք է նաև Իրանի համար: Իրանը դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական այլ հարթակներում պետք է անդրադառնա այս հանգամանքին, իսկ առաջին հերթին՝ ՌԴ–ի հետ պարզի հարաբերություններն ու հարցնի, թե ո՞ւմ դեմ են զինում Ադրբեջանին:

Ադրբեջանի համար երկու թշնամի կա՝ Իրանն ու հայ ժողովուրդը: Ադրբեջանն ուրիշ թշնամի չունի: Իրանն անընդհատ խուսանավելու, սուր կետերը հարթելու քաղաքականություն է վարում, բայց ինչպես Իրանի, այնպես էլ մեզ համար անտարբերությունը մահաբեր կարող է լինել: Մահաբեր է հույսը դնել կոմերցիոն դաշնակցի վրա»:

Դիտարկմանը, թե Ալիևի որոշումը որևէ ձևով զուգահեռվում է այն փաստին, որ ՀՀ–ում ապրիլին ևս քաղաքական վերադասավորումներ են սպասվում, Լևոն Շիրինյանը պատասխանեց.

«Կապվում է, և տեսեք, թե որ համատեքստում: Պարզ է, որ Հայաստանն ապրիլից հետո ամբողջապես անցում է կատարում խորհրդարանական համակարգի: Մեզ մոտ ընտրություն չի լինելու, մեզ մոտ ցնցումներ առանձնապես չեն լինի: Այս ամենից հետո հունիսին Հայաստանում բացարձակ կայուն վիճակ կարող է լինել: Պարզ է, որ Ադրբեջանին դա ձեռնտու չէ. եթե Ադրբեջանի նախագահի ընտրությունները հոկտեմբերին լինեին, զուգահեռ հայաստանյան կայուն վիճակի, իրենց մոտ այդ ամբողջ ժամանակահատվածում աղմուկ ու հայհոյանքներ կլինեին:

Դրա համար էլ շտապեցին, որպեսզի ելման դիրքերում կայուն ու մոբիլիզացիոն վիճակ ունենան: Այստեղ կրկին նույն հարցն է՝ ՌԴ–ն ո՞ւմ դեմ է զինում Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմը ՌԴ–ի ու Ադրբեջանի համար որևէ հարց չլուծեց: Մեր բանակը կռվեց, շատ պրոֆեսիոնալ ու նվիրումով առաջ շարժվեց: Իսկ չլուծված հարցերը մնացել են: Չի բացառվում նաև, որ ընտրություններից հետո էսկալացիայի գնան՝ շփման գծում շիկացնեն իրավիճակը, ներսում ընդդիմությանը դավաճանության մեջ մեղադրելու համար: Ադրբեջանը նման շատ սխեմաներով է առաջնորդվել և սա նորություն չէ»:

 

Աննա Բադալյան

 

Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել