Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաքվի խանի «արտահերթ տվայտանքները»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թ. ապրիլի 11–ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ անսպասելի հրամանագիր է ստորագրել, ինչը նույնիսկ միջազգային փորձագետների ու մեդիայի հետաքրքրությունը շարժեց:

Բնական է. մարդիկ փորձում են հասկանալ, թե Բաքվի խանն ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել կես տարով շուտ կազմակերպվող մի միջոցառմամբ, որ 2018–ի հոկտեմբերի 17–ին պիտի կայանար, և ինչ զարգացումներ են սպասվում երկրում: Ի դեպ, հատկապես դրսում գործող ադրբեջանական ընդդիմադիր մեդիան միանգամից ասպարեզ նետեց այն սցենարը, իբր՝ Ալիևը տագնապել է սողացող ներքին պրոցեսներից և որոշել է մինչև հոկտեմբեր դրանց դեմն առնել:

Մի բան, որին տեղի ընդդիմադիրները միանգամից են հավանություն տվել՝ տեղական ու դրսի լրատվամիջոցներին նոր մանրամասներ ներկայացնելով իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, որ նաև նախագահական թեկնածու է, ընտրությունների ժամկետի փոփոխման պատճառ է համարել երկրի վատթարացող տնտեսական վիճակն ու էլեկտորատի մոտ սրվող բողոքական տրամադրությունները, որոնք, Ալիևը հույս ունի այս պահին առավել հեշտությամբ հաղթահարել:

Մյուս նախագահական թեկնածուն՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին (որն, ի դեպ, Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի նմանությամբ բոյկոտել է նախագահական ընտրությունները՝ ժողովրդին կոչ անելով դուրս գալ փողոց), պնդում է, որ փոխելով ընտրությունների անցկացման ժամկետը՝ Ալիևը ցանկանում է կրճատել իր մրցակիցների ժամկետը նախընտրական շրջանի նախապատրաստությունների համար, և քանի որ Ադրբեջանն առանց այդ էլ 148–րդ հորիզոնականն է զբաղեցնում ավտորիտար երկրների կատեգորիայում, ջանում է հնարավորինս արագ, անցավ ու նաև դրսին հիմարացնելով գործը գլուխ բերել:

Մի բան, որին ընդդիմացել է Ալիևի հանրային–քաղաքական խնդիրներով խորհրդական Ալի Հասանովը՝ պնդելով, թե արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպումը բնավ պայմանավորված չէ «պոտենցիալ թեկնածուների հնարավորությունների սահմանափակմամբ»: Իբր՝ Ալիևը նման որոշման է հանգել ապրիլից հետո կայանալիք մի շարք մասշտաբային, դրանց թվում՝ միջազգային միջոցառումներով, «որոնք կազմակերպվելու են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100–ամյակի կապակցությամբ»:

Ընդդիմադիրների կարծիքով՝ ակնհայտ կեղծիք, ինչին նրանք անմիջապես են արձագանքել: Նույն Ալի Քերիմլին հայտարարել է, թե հատկապես այն ժամանակ, երբ երկրում Մեծ դեպրեսիայի ժամանակներ են սկսվել բոլոր առումներով, երբ միանգամից մի քանի սնանկացած բանկեր են Բաքվի ապրանքա–հումքային բորսայում իրենց գույքն աճուրդի հանում, երբ շրջաններում արդեն կենսաթոշակներն են ուշացնում, երբ մարդիկ աթար են վառում գազ արտահանող երկրում, իսկ ընդդիմադիրները փտում են բանտերում, նշանակում է՝ Ալի Հասանովն ընդամենը ուզում է ասել, որ Ալիևը նպատակ ունի վերջնականապես և խիստ արագացված տեմպերով ուզուրպացնել իշխանությունը՝ դրանից հետո հաղթական ժպտալով կեղծ փայլերով պատված միջոցառումներում:

 

Գոհար Սիմոնյան

 

«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները