ՀՀԿ-ին դուր չի եկե՞լ ՀՅԴ-ի պահվածքը. «Ժողովուրդ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ին դուր չի եկել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ միայն քննադատել էին երկրում տիրող իրավիճակը, այլև առաջարկների մեջ մատնանշել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու անհրաժեշտությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ այս հայտարարությունը որակել է շահարկում` հավելելով, որ իրենք ԸՕ-ն չեն փոխի և ռեյտինգային ընտրակարգը չեն հանի:
«Մենք նախքան կոալիցիա ձևավորելու ժամանակաշրջանում նաև նման խոսակցություններ բանակցությունների ընթացքում ունեցել ենք: Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որևէ քաղաքական ուժի համար, և կարող եմ ասել` և՛ լավի, և՛ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: