Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուրգեն Եղիազարյան. «ՀՀԿ–ն իր գոյությամբ ու ներկայությամբ ոչ թե արջի ծառայություն է մատուցում Արմեն Սարգսյանին, այլ ողջ հայ ազգին»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել երկրի վարչապետ, Գուրգեն Եղիազարյանն ասուլիսներից մեկի ժամանակ տեսակետ հնչեցրեց, որ նրա համար հեշտ չի լինելու, քանի որ ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում էր, այնպես էլ Կարապետյանի դեպքում նույն դեմարշը կկազմակերպեն, որպեսզի վարկաբեկեն ու հեռացնեն նրան իշխանությունից: Ու թեև Գ. Եղիազարյանի այս կանխատեսումից անցել է երկար ժամանակ, բայց այսօր էլ նա նույն կարծիքին է և դրանով է պայմանավորում ՀՀԿ–ի ներսում տեղի ունեցող խմորումները:

«Դեռևս մոտ կես տարի առաջ ես ասել եմ, որ դեմարշ է սկսվելու Կարապետյանի դեմ, որը գնալով կսաստկանա: Ինչը, ինչպես արդեն տեսնում ենք, եղավ: Իհարկե, դեմարշի թիկունքում իմ կարծիքով կանգնած է ՀՀԿ–ն, պարզապես փորձում են ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել:

Եվ այդ դեմարշն ուղղորդվում է ՀՀԿ–ի շեֆի գովաբանությամբ, որ միակն է, որ անփոխարինելի է, որ առանց Սերժ Սարգսյանի չկա Հայաստանի Հանրապետություն: Եվ այնպիսի դաշտ են ստեղծում, որ սովորական հայաստանցին սարսափով մտածում է, որ Աստված չանի Սերժ Սարգսյանին մի բան լինի, թե չէ ճանճի նման կկորենք»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Մեջբերելով Ս. Սարգսյանի՝ այլևս պաշտոնի չհավակնելու և թեկնածությունը չառաջադրելու խոստման հայտարարությունը, նա նշեց, որ նման խոստումներն ընդամենը ՀՀԿ–ի կյանքը երկարացնելու համար էին արվում, բայց ինքը հուսով է, որ ներկա նախագահը իր տված խոստումներից գոնե այս մեկը՝ որ դուրս կգա քաղաքականությունից, կկատարի:

«Սերժ Սարգսյանը մինչ օրս իր տված որևէ խոստում չի կատարել, բայց ես դեռ հույս ունեմ, որ նա կմնա «գենսեկի» կարգավիճակում ՀՀԿ–ի ղեկավար: Ես արդեն ասել եմ, թե ա, բ, ց սցենարներով ինչ են անելու և դրա համար հիմա բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են, բայց մեկ բան հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հենց այնպես իշխանությունը հանձնողը չէ:

Մնում է տեսնել, թե որ ձևն է նախընտրելու: Կարեն Կարապետյանին կառավարման ղեկը տալով, հետո նրան լրջագույնս վարկաբեկելո՞ւ, որ Կարապետյանը ստիպված լինի մի քանի ամիս հետո ինքնուրույն հեռանալ, ու հետո Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ ու երկիրը վերջնականորեն կկանգնեցնի կործանման ճանապարհին: Ի դեպ ասեմ, որ եթե ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունը պահպանի, ապա 350 հազարը միանգամից կդառնա 700 հազար մարդ»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Նա նաև նշեց, որ երկիրը փոփոխությունների կարիք ունի և պետք է ամեն ինչ անել, որ ներկայի նեխած ճահիճից դուրս գան բոլորը: Ու եթե Կարեն Կարապետյանի գալով ժողովրդի մոտ դրական փոփոխությունների հույս արթնացավ, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ–ն իշխանության ղեկին մնալու դեպքում երկիրը վերջնականապես կկործանվի:

«Չնայած հիմա խնդիր է առաջացել արևի տակ տեղ զբաղեցնելու, և մարդիկ իրենց ապագայի մասին են մտածում: Մի մասը մտածում է, թե ինչու պետք է ուրիշների արածների համար պատասխան տա, մյուս մասն էլ մտածում է, թե այս երկար ու ձիգ թալանի արդյունքում ինչպես է ամեն ինչ վերջանալու:

Եվ բնական է, որ խմորումներ կլինեն, բայց Աստծո կամոք Հայաստանը չի կործանվի, որովհետև ՀՀԿ–ի իշխանության 11 տարիների ընթացքում Տեր Աստված է Հայաստանը պահել: Եվ հուսով եմ, որ էլի կպահի, մինչև վերջնականապես ՀՀԿ–ից պրծնենք»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով այն մասին, որ դեռ Արմեն Սարգսյանը չի հայտարարել, թե համաձայն է նախագահի պաշտոնում առաջադրվել, սակայն բոլորը նրան որպես 4–րդ նախագահի պաշտոնում ընտրվածի են ընդունում, նա նշեց, որ դրանով ՀՀԿ–ն իր գոյությամբ ու ներկայությամբ ոչ թե արջի ծառայություն է մատուցում Արմեն Սարգսյանին, այլ ողջ հայ ազգին:

 

Արմինե Գրիգորյան

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023