Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կեցցե այն համաձայնագիրը, որը կնքեցինք Եվրոպական Միության հետ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ամիսներ առաջ մեր երկիրը Եվրոպական Միության հետ կնքեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

Բոլորս ցնծության մեջ էինք, այն անվանեցինք պատմական: Անգամ դրան տվեցինք միջազգային նշանակություն: Լրատվամիջոցներով շաբաթներով քննարկվում էր, թե այդ փաստաթղթին ինչպես է արձագանքում այս կամ այն պետությունը: Հատկապես՝ Ռուսաստանը:

Քանզի այն դրույթները, որոնք պարունակում էր համաձայնագիրը և որոնց իրականացումը ստանձնել էինք նույն այդ համաձայնագրով, խիստ տարբեր էին քաղաքական անգամ նաև քաղաքակրթական այն արժեքներից, ինչն ընդհանուր առմամբ ընկալվում կամ ընդունվում է հյուսիսի մեր հարևան երկրում:

Այո, մեր հասարակությունն էյֆորիայի մեջ էր: Մտածում էր՝ վե՛րջ ամենաթողությանը, վե՛րջ կոռուպցիային, վե՛րջ մարդու իրավունքների ոտնահարումներին:

Այժմ ոտքներս նոր ճանապարհի վրա ենք դնելու ու այդ ճանապարհով գուցեև՝ կամաց–կամաց, բայց գնալու ենք առաջ:

Բայց կարծես հեչ էլ այդպես չէ: Մեր իշխանությունները հեչ էլ մտադիր չեն ինչ–որ բան շտկել: Հատկապես անել մի բան, որը կսասանի իրենց կառուցած «աշխարհը», որն այսքան տարիներ առկա է մեր երկրում:

Խնդրեմ՝ այժմ արդեն իշխանություններն օրենսդրական փոփոխություններ են կատարում՝ որի նպատակն է իրավունք տալ դատավորներին, որպեսզի փաստաբանների նկատմամբ կիրառեն դրամական տուգանքներ:

Դե, հասկանալի է, եթե ցանկանում ես խեղճացնել մարդուն՝ կպիր նրա գրպանին: Այն էլ մեր երկրում, երբ ի բացառյալ մի խմբի, բոլոր մասնագիտություւնների տեր մարդիկ էլ նույն վիճակում են: Ինչպես ասում են՝ մի տնից չենք, մի հալի ենք: Բոլորն էլ մի կերպ են ծայրը– ծայրին հասցնում: Ոչ ոք ավել փող չի վաստակում մի կողմ դնելու համար:

Եվ ակնհայտ են պարզապես այս որոշման հետևանքները. փաստաբանները «լռելու են» դատական պրոցեսի ընթացքում: Իսկ իրենց վստահորդի պաշտպանությունն էլ թե ի՞նչ չափով կարող են իրականացնել, արդեն բոլորովին այլ նշանակության հարց է այս պարագայում:

Անշուշտ, շատ մասնագետներ օրենսդրական այս նախաձեռնությունների պատճառը համարում են երկրում ընթացող քաղաքական դատավարությունները՝ Սասնա ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունները: Երբ փաստաբանների պատճառով իշխանությունները չեն կարողանում հասնել նրան, ինչը նախատեսել էին: Եվ ամենակարևորը՝ իրենց ուզածին հասնել իրենց ուզած ժամկետներում:

Բայց քաղաքական այս դատավարություններն էլ կավարտվեն–կանցնեն: Բայց օրենքը, որը նպատակ ունի խեղճացնել փաստաբանին, կմնա:

Ու մեր երկրում հրաշալիորեն կկարողանանք պաշտպանել թե՛ մարդու իրավունքները, թե՛ ժողովրդավարական արժեքները:

Այնպես որ՝ կեցցե այն համաձայնագիրը, որը կնքեցինք Եվրոպական Միության հետ:

 

Հ.Գ. Տեսնես եվրոպաներում հետաքրքրվո՞ւմ են մեզանով, գիտե՞ն ինչ ենք անում, ինչ չենք անում:

 

Գոհար Սարդարյան

 

Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. Պեսկով