Ամերիկացիների կարծիքով՝ Թրամփը լավ նախագահ է ներսում և վատը՝ դրսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը, անցած տարվա մայիսին նվազելով մինչև ռեկորդային 44%–ի մակարդակ, 2018–ի փետրվարի սկզբին անսպասելի կտրուկ աճ է արձանագրել:
Այս մասին հայտարարել են Քվիննիփեքի համալսարանում, որտեղ էլ հրապարակել են սոցհարցման արդյունքները։
Ըստ այդմ՝ ամերիկյան ընտրողների 70%–ը պնդել է, որ որ ԱՄՆ տնտեսությունը կամ ավելի լավն է դարձել, կամ՝ հիանալի է: 50%–ն անվերապահ հավանություն է տվել այն բանին, թե ինչպես է Թրամփը զբաղվում տնտեսությամբ և խոստովանել է, որ վերջինս ԱՄՆ տնտեսության բարգավաճման գործում շատ ավելի տպավորիչ արդյունքների է հասել, քան՝ էքսնախագահ Բարաք Օբաման։
Հետազոտության մասնակիցների մոտ 75%–ը դրական է գնահատել սեփական բարեկեցությունը, սակայն, միայն 44%–ն է հավանություն տվել նախագահի արտաքին քաղաքականությանն ու միգրացիոն հարցերի առնչությամբ՝ Սպիտակ տան դիրքորոշմանը: