Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տիգրան Մակարյան. “Անընդհատ սիրահարվում եմ. կնոջ իդելալ չունեմ, բայց…”

VIDEO
Մանրամասն՝Intermedia24.ru

 

“Անավարտ թռիչք” գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատար Տիգրան Մակարյանը կենսուրախ ու խոստումնալից երիտասարդ է: Նա ընտրել է կյանքը ճանաչելու տարբերակը, ապրում է իր ստեղծած կանոններով: Մեջքից հարվածն այդպես էլ չներեց. նա խոսում է սիրահարվածության, բայց ոչ սիրո մասին: Նրա ընկերների շարքերը չեն ավելանում, իր սխալներն իր մեջ է քննարկում: Նա համբուրվեց, իսկ հետո դա  դարձավ քննարկման թեմա: Հրաժարվել է սերիալներում նկարահանվելու առաջարկներից, կարոտում է թատերական աշխարհը:

Տիգրան Մակարյանը


Տիգրան Մակարյանի հետ օրն անցկացրեցինք ձիարշավարանում եւ, ինչպես նա խոստովանեց, առաջին անգամն էր ձիավարում: Bravo.am-ն անկեղծ զրույց ունեցավ դերասանի հետ աշխատանքի ու անձնական կյանքի մասին: 

“Անավարտ թռիչքն” իմ առաջին գեղարվեստական ֆիլմն է. 
դպրոցական տարիներին նկարահանվել եմ “Сволочи” ֆիլմում, բայց փոքր մի հատված էր: “Անավարտ թռիչքն” այն ֆիլմն է, որտեղ կարողացել եմ լիարժեք ներկայանալ: Հենց այս ֆիլմով եմ իմ՝ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու սկիզբը դրել: Շատ հետաքրքիր էր աշխատել ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ: Նրա հետ քննարկել ենք յուրաքանչյուր կադր եւ ստացել եմ բավական շատ դրական էմոցիաներ:

Մեծ պատիվ էր խաղալ Սերժ Ավետիքյանի, Լուիզա Ղամբարյանի հետ, ովքեր վաղուց իրենց հետքն են թողել դերասանական աշխարհում: Իմ անմիջական խաղընկերը Վարդան Հովսեփյանն էր, գլխավոր հերոսուհին՝ Տաթեւիկ Հովակիմյանը, ում հետ կապված էր ամբողջ ֆիլմը, բայց Վարդանի հետ ինչ-որ ներքին կապ կար, նրանից ուժ եմ ստացել: Նրա հետ խաղալիս ինձ պարտավորված եմ զգացել, որ պետք է լավ խաղալ, նրան կարող էիր մի տոկոս էներգիա տալ եւ կրկնակին հետ ստանալ: Նրա հետ շատ շփում չեմ ունեցել նախքան ֆիլմը, բայց հիմա կարոտում եմ խաղընկերոջս: 

Բոլոր տեսարաններին մոտեցել եմ չափազանց մեծ պատասխանատվությամբ:Բնականաբար կային տեսարաններ, որ դիտելուց հետո վստահ էի՝ կարող էի ավելին անել: Իմ սխալները մեջս եմ քննարկում: Դրա մասին չէի ցանկանա խոսել,  դա իմ աշխարհն է: Երբ ավարտեցիր ֆիլմի նկարահանումները, միեւնույն է՝ կապված ես դրա հետ. ֆիլմի կյանքի երկարությունը նաեւ դերասանինն է:

Տիգրան Մակարյանը


Զգացմունքային տեսարաններն ամենաբարդն են, քանի որ խոսքից բացի աշխատում է նաեւ էմոցիան: Բաց տեսարանում առաջին անգամ էի խաղում: Իհարկե, բարդ է խաղալ եւ ցույց տալ այնպիսի զգացմունք, որ միայն քո սիրած անձնավորության հանդեպ ես զգում:  

Չգիտես ինչու շատերի համար քննարկման թեմա էին դարձել հաստ շրթունքներս: Հայաստանում, եթե ասում են դերասան՝ դրա միջից բացառում են համբույրը, բաց եւ խփելու տեսարանները: Դերասանը պետք է իր անձը կերտած կերպարից տարանջատվի: Իմ դեպքում “Չ” տառ չկա, կա պարզապես ցանկություն, բայց  ամեն համբույրի տեսարան չէ, որ կարող ես խաղալ: 

Եթե նկատել եք, արդեն երեք տարի է հեռուստաէկրաններին չկամ: Նախ ասեմ, որ հրաժարվել եմ հեռուստասերիալներում նկարահանվելու բոլոր առաջարկներից: Մեկ անգամ նկարահանվել եմ “Հրեշտակների դպրոց”-ում, որի համար իրոք շնորհակալ եմ. այն, որ առաջարկ եմ ստացել նկարահանվել “Անավարտ թռիչք”-ում, վարել “Մարտիկ” հաղորդաշարը, բնականաբար, հեռուստասերիալի շնորհիվ էր, դա է եղել իմ ճանաչման պատճառը: 

Ընտրել եմ ինձ համար չափազանց հարազատ մի բնագավառ, որն իմ հիմնական աշխատանքն է՝ համակարգչային գրաֆիկան: Ընդունելության տարիներին շատ մեծ ընտրության առաջ էին կանգնած: Դպրոցին զուգահեռ սովորում էի Գեղարվեստի պետական ակադեմիայի նախապատրաստական կուրսում, քննություններից երեք ամիս առաջ որոշեցի, որ ամեն դեպքում պետք է Թատերական ընդունվեմ, որովհետեւ ինչ-որ ձգողականություն կար:  Այս ամենին զուգահեռ երբեք չեմ դադարել զբաղվել համակարգչային գրաֆիկայով: Հիմա էլ, եթե  հեռուստատեսությունում չեմ, միակ պատճառն իմ մյուս աշխատանքն է: Այն ինձ հեռու է պահում հեռուստասերիալներից, ինչի համար միայն շնորհակալ եմ:

Տիգրան Մակարյանը


Ես կերպար եմ ուզում, ցանկացած բան, ինչ կպահանջի ռեժիսորը: Առօրյա կյանքում հումորն անպակաս է, բայց ինձ չեմ պատկերացնում այդ դերում: Մարդիկ կան, որ մոտենում ու ասում են. “Շատ լավ ես խաղում, դերասաններից էլ լավ”, բայց մեկը հարցնող լինի, իսկ ես ո՞վ եմ: Չեմ ուզում անընդհատ բացատրել, որ դերասան եմ, որ սպորտի հետ կապ չունեմ, դա իմ հոբբին է: Երկար տարիներ լողն է եղել իմ մարզաձեւը, մարտական տեսարաններում խաղացել եմ, քանի որ պետք է եղել: 

Դերասանի ոչ մի ֆիլմ եւ ոչ մի գործ երբեք մաքսիմում չի լինում: Երբ կզգամ, որ դա իմ մաքսիմումն է, էլ երբեք չեմ նկարահանվի: Սա միակ մասնագիտությունն է, որ ցմահ սովորում, կատարելագործվում ես եւ երբեք չպետք է կանգ առնես: 

Այն դերասաններից չեմ, ովքեր իրենց ժամանակն անցկացնում են ինչ-որ միջոցառումների գնալով: Այդ ժամանակը չունեմ: Ինձ մարդիկ շատ չեն տեսնի քաղաքի սրճարաններում, ոչ էլ ինչ-որ ժամանցային վայրերում: Բոլորի համար էլ հասանելի եմ, ինձ հայտնի էլ չեմ համարում: 

Դերասանը պետք է անընդհատ մարդկանց հետ շփումների մեջ լինի. եթե դու քեզ սիրել ես տալիս հեռուստաէկրանից, ապա բարի եղիր հեռուստաէկրանից դուրս էլ մարդկանց այդ սերը ցույց տալ: Եթե անգամ մեկ հոգու կարողացել ես հուզել, ապա պարտավորված ես այդ մարդու հանդեպ: 

Կարոտում եմ թատերական աշխարհը, շատ եմ ուզում թատրոնում խաղալ, բայց ժամանակի առումով չեմ հասցնում: Դա այն տեղը չէ, որ ժամը 7-ից հետո գնաս խաղաս, այն դերասանի համար եկեղեցու պես մի վայր է: Եթե մտար թատրոն, ապա պետք է լինես այնտեղ: 

Տիգրան Մակարյանը


«Մի փորձիր խաղալ, դարձիր այդ կերպարը». սա ասել է իմ վարպետ Արմեն Էլբակյանը, ես սովորել եմ թատերական ինստիտուտի նրա արվեստանոցում: Նա իմ ռեժիսորն է եղել, ուսանողական տարիներին` իմ ծնողը, ինստիտուտից դուրս` իմ ղեկավարը: Նա այն մարդն է, ում անունը տալուց գլուխս բարձր եմ պահել: Նա ինձ ճանապարհ է ցույց տվել, իհարկե, դեմ էր իմ՝ հեռուստասերիալում հանդես գալուն, անգամ զայրացել էր վրաս:  Շատ կարոտում եմ նրա հետ աշխատանքը եւ այդ տարիները: 

Մեջքից հարված՝ միակ բանն է, որ ես երբեք չեմ ներում: Ստացել եմ մի անգամ, բայց չեմ խոսի դրա մասին: Եթե դու ընտրել ես կյանքը ճանաչելու տարբերակը, ապա շատ բաների միջով ես անցնում եւ, բնական է, մեջքից հարված էլ կստանաս: Զգացել եմ դա, ընկեր եմ կորցրել այդ հարվածից եւ չեմ ցանկանա, որ անգամ թշնամիս նման ցավ զգա:

Այն կանոնները, որոնցով առաջնորդվում եմ, հետեւյալն են. շրջապատիս հանդեպ լինել հնարավորինս մաքուր եւ հավատարիմ, որովհետեւ այդ մարդկանց դու ես ընտրում եւ թելադրում կանոնները: Իսկ եթե դա քոնն է, ապա մի փչացրու այն: Հարգանք իրար հանդեպ. եթե հարգում ես, ապա նաեւ սիրում ես, չեմ կարողանում կեղծել:

Սկզբունք, որ ունեմ՝ իմ այսօրվա օրը պետք է ավելի լավը լինի, քան երեկվանն էր, իմ մեջ այդ պայքարը կա: Ընկերներիս շարքն արդեն երկար տարիներ է չի համալրվում: Բնավորությամբ շատ փակ մարդ եմ, ամեն մարդու հետ չեմ կարողանում շփվել: Իմ առօրյան մեծամասամբ մորաքրոջս տղայի`Նարեկի հետ է անցնում: Նրա հետ նույն վայրում ենք աշխատում, աշխատանքից դուրս էլ միասին ենք: Մտերիմ ընկերներս՝ Գրիգորը եւ Չիպն արդեն եղբայրներս են դարձել: Դժվար հիմա գտնեմ այնպիսի ընկեր, ով կարճ ժամանակում կկարողանա մտնել իմ կյանք: Շատ ցավում եմ, որ երկու շատ լավ ընկերներս՝ Էրիկն ու Տիգրանն այլեւս Հայաստանում չեն, բայց անընդհատ կապի մեջ ենք, հեռավորությունն էլ պատնեշ չէ: 

Տիգրան Մակարյանը


Սիրահարվելը եւ սիրելը տարանջատում եմ՝ դրանք ինձ համար տիեզերական հեռավորության վրա են: Անընդհատ սիրահարվում եմ, կնոջ իդեալ չունեմ, կարող եմ տեսնել մի աղջկա, ով իր արտաքինում չունի ոչ մի գրավիչ բան, եւ սիրահարվել: Չեմ ընդունում, երբ ասում են՝ “մարդս մարդ լինի”, ախր այդ մարդու արտաքինն արդեն պատճառ է դառնում, որ ցանկանաս շփում սկսել: Կարող եմ տաս աղջիկ ցույց տալ եւ ասել, թե որքան տարբեր են նրանք՝ կլինի թմբլիկ, նիհար, սեւաչյա, կապուտաչյա, երկարամազ, խուճուճ, նրանց մեջ ինչ-որ բան միշտ գտնում եմ՝ սիրահարվում եմ մեկի աչքերին, մյուսի՝ շրթունքներին, կազմվածքին, մազերին, խոսելաոճին, բայց սիրել՝ այստեղ ստոպ... կանգ առանք…

Սիրելն էլ բերում է ընտանիք ստեղծելուն եւ միակ բանն է աշխարհում, որ կարող է միանգամից փոխել կյանքդ: Ժամանակ չունեմ եւ ներկա պահին իմ գրաֆիկի մեջ սերը չեմ տեսնում, բայց ամեն ինչ կարող է մեկ օր փոխվել, սակայն ոչ հիմա:  Պարզ ասեմ՝ իմ աշխատանքին էլ եմ սիրահարված”:

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak