Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի» Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ

Մեղվաբույծները խնդրի առաջ են կանգնած

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Սյունեցիները մեղրը քամել են, պինդ–պինդ պահել: Ամեն օր նկուղ են իջնում և տարաները հատ առ հատ հաշվում: Անընդհատ հաշվում են, բայց դրանք չեն պակասում: 2017 թվականի ստացած ամենաքաղցր բերքը Սյունիքի մարզի մեղվաբույծներն իրացնել չեն կարողանում: Մարզում գործող «Մեղու» ՀԿ նախագահ Վլադիկ Ղուկասյանն իր քաղցր բերքը նախորդ տարվա աշնանն է սպառել: «Փաստ»–ի հետ զրույցում, սակայն տեղեկացրեց, որ մեղվաբույծները բերքի իրացման լուրջ խնդրի առջև են կանգնած: Նրա ընկերոջ՝ Աշոտ Սարգսյանի մեղրը դեռ մնում է:

«2 տոննա մեղրը փոքր բոչկաներով շարված է միջանցքում: 1 տոննան է միայն կարողացել վաճառել: Էժան որ ծախում է, ձեռ չի տալիս: Մեղրից գինի է քաշում, բարձր որակի օղի է պատրաստում»,– ներկայացրեց մեղվաբույծը:

Սյունեցիների մեղրի իրացման շուկան իրենց մարզում է կամ էլ Երևանում. առևտրի աշխարհագրությունն առայժմ չեն կարողանում փոխել:

«Ամերիկացիները շատ էժան են ուզում մեղրը՝ կիլոգրամը 185 դրամ, բայց մենք չենք տալիս: 50 տոննա ուզում էին: 3 տարի առաջ 3000 դրամով էինք վաճառում, բայց չէր սպառվում: Որոշեցինք 2500–ով մեր ժողովրդին վաճառել»,– նշեց «Մեղու» ՀԿ նախագահը:

Նախորդ տարի հանրապետությունում մեղր քիչ է արտադրվել: Մեղվաբույծների հույսերը չէին արդարացել՝ առատ բերք էին ակնկալում, բայց անհամեմատ ավելի քիչ էին ստացել: 2016–ի 3500 տոննայի փոխարեն մոտ 1500–ն են ստացել: Չորային եղանակի պատճառով են տուժել:

Մեղվապահ Վլադիկ Ղուկասյանի համար այս տարվա եղանակային պայմաններն էլ հուսադրող չեն: Հիմա նրա մեղուները դաշտերում բզզում են՝ ծաղկափոշի են հավաքում: Անձյուն և տաք ձմեռը մեղվաբուծության օգտին չէ: Մեղվաբույծներն ապագա բերքի համար անհանգստացած են:

«Եթե ձյուն եկավ և սարերում նստեց, ամեն ինչ նորմալ կլինի: Հիմա տաք է, մեղուն արդեն ձվադրում է, հետո ցուրտ կլինի և կցրտահարվեն: Տաք եղանակի դեպքում մեղուն ակտիվանում է, սկսում է կուտակած պաշարն ուտել»,– փաստեց մեր զրուցակիցը:

Վլադիկ Ղուկասյանի խոսքով` մեղվաբույծները կարող են ստացած եկամուտը եռապատկել կամ քառապատկել, եթե ժողովուրդը գնողունակ լինի և մեղր ուտելու հաճույքից իրեն չզրկի: Իսկ այսօրվա գնաճի դեպքում, նրանք իրենց զրկում են ամենաօգտակար ուտելիքից:

Մեղուն կարող է բարձր շահույթ ապահովել, եթե բերքը կայուն գնով իրացվի:

Ըստ Ղուկասյանի` մեղրի արտահանումը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը, միայն թե զարմանում է` ինչո՞ւ վարչապետը բոլոր ոլորտներին անդրադարձել է` բացի մեղվաբուծությունից:

Մեղվապահներն ասացին, որ տարեցտարի մեղուների քանակը կրճատվում է, ինչը ևս ազդում է բերքատվության ցուցանիշի վրա: Միայն վերջին 2 տարիներին 200000 մեղվի կորուստ է եղել:

«Ամեն տարի 100000–ը սատկում են: Մեղվափեթակները գնալով պակասում են: Շատերն անփորձ են այս ոլորտում ու գործից չեն հասկանում: Եղանակային և այլ գործոններ ևս ազդում են այս ամենի վրա»,– մատնանշեցին նրանք:

Հիշում են՝ խորհրդային տարիներին մեղվաբուծության ոլորտում 35% աճ է գրանցվել, ներկայում նման ցուցանիշ չունեն:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan