Նեթանյահուին կդատե՞ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես հայտնում է Past-ը, հղում անելով RG-ին, հետաքննության ավարտից հետո Իսրայելի ոստիկանությունը դատախազություն է ուղարկել վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընտանիքին մատուցված նվերների ու «Եդիոտ Ահրոնոտ» կոնցեռնի սեփականատեր Նոնի Մոզեսի կողմից շանտաժի վերաբերյալ գործերը։
Ոստիկանությունը պնդում է, որ ապացույցները բավարար են Իսրայելի վարչապետին դատելու համար:
Նեթանյահուն մեղադրվում է անպաատշաճ կերպով շռայլ նվերներ է ընդունել հարուստ կողմնակիցներից, այդ թվում՝ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերից և հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչանից։
Իսրայելի վարչապետը մեղադրվում է «Եդիոտ ահրոնոտ» (Վերջին նորություններ) կոնցեռնի սեփականատիրոջ հետ կապված շանտաժի գործով նաև:
Համաձայն ոստիկանության՝ Նոնի Մոզեսը շանտաժի է ենթարկել Նեթանյահուին՝ առաջարկելով նրան անցկացնել անվճար թերթերի գործունեության սահմանափակման մասին օրենքը՝ իր թերթի էջերում Նեթանյահուին դրական լույսի ներքո ներկայացնելու համար։
Նեթանյահուն, բնականաբար, հերքում է իրավախախտումների մասին ցանկացած տեղեկություն։