Հոլանդիայի արտգործնախարարը ստել է, թե հանդիպել է Պուտինի հետ. նա ազատվել է աշխատանքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Հալբե Զեյլստրան խոստովանել է, որ ինքը հրապարակավ ստել է՝ ասելով, թե հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իր այս հայտարարությունից հետո նա հրաժարականի դիմում է գրել: Այս մասին գրում է Telegraaf-ը:
«Ես սխալ քայլ եմ կատարել: Ես դա չպիտի անեի: Այլ տարբերակ չեմ տեսնում, քան հրաժարական տալը»,- ինչպես հայտնում է past.am-ը, ասել է նախարարը:
Բանն այն է, որ թերթին տված հարցազրույցում Զեյլստրան խոստովանել է, որ 2006 թվականին Պուտինի ամառանոցում ինքը չի եղել, բայց բազմիցս սուտ հայտարարել է այդ մասին: Նա հայտարարել էր, թե Պուտինը հանդիպման ժամանակ ասել է, թե Բելառուսը, Ուկրաինան, Մերձբալթիկան և Ղազախստանը համարում է «Մեծ Ռուսիայի» մասնիկներ:
Իրականում հանդիպմանը մեկ այլ պաշտոնյա է եղել, որն էլ այդ մասին պատմել է Զեյլստրային:
Հետաքրքիր է, որ Զեյլստրան վաղը Մոսկվայում պետք է հանդիպեր Սերգեյ Լավրովի հետ: