Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին հրավիրել է մասնակցելու «Մարտի 1»-ի գործով ԱԺ լսումներին
POLITICSՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հրավիրել մասնակցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ լսումներին, հայնտում է Past.am-ը:
Facebook-ի իր էջում, Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետեւյալ նամակը․
ՀՀ առաջին նախագահ,
«Հայ ազգային կոնգրես»
կուսակցության նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանին.
Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.
Ս/թ փետրվարի 23-ին՝ ժամը 11-ին, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին եւ անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաեւ, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։
Կանխավ շնորհակալություն։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԵԼՔ խմբակցության ղեկավար»