Նիդերլանդների քաղաքացիները՝ ներքին օրգանների դոնորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հոլանդիան, որ հաճախ է աշխարհին զարմացնում խնդիրները լուծելու օրիգինալ որոշումներով, այս անգամ օրենքով ամրագրել է Նիդերլանդների քաղաքացիների՝ ներքին օրգանների դոնոր հանդիսանալը:
Այսպես, Նիդերլանդների խորհրդարանի վերին պալատն օրինագիծ է ընդունել, ըստ որի՝18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն անխտիր կընդգրկվեն ներքին օրգանների դոնորների ռեգիստրում, եթե գրավոր չհրաժարվեն։
Այս մասին հաղորդում է past.am-ը, հղում անելով lenta.ru-ին:
Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո բոլորին երկու տեղեկացում է կուղարկվի, որոնցով քաղաքացիներին կառաջարկվի հրաժարվել մահից հետո ներքին օրգանները պետությանը փոխանցելուց։
Եթե հասցեատերը երկու նամակին էլ չպատասխանի, նրա անունն ավտոմատ կընդգրկեն դոնորների ցուցակում։ Բնականաբար, քաղաքացիները հետո, ցանկացած պահի, կարող են գրավոր դիմումով հրաժարվել: