Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» և Միլանի դատարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչպես գրում է Past.am-ը, օրերս Իտալիայի դատարանը արդարացրել է քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին, ում հիմնավոր մեղադրանքներ էին ներկայացվել, թե նա Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել Եվրամիության խորհրդարանում ադրբեջանական լոբբինգ կազմակերպելու համար:
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի օգնական Ալի Հասանովը շտապ մամլո ասուլիս է հրավիրել մոտավորապես այսպիսի ենթատեքստով՝ «Կեցցե՛ Միլանի արդարամիտ դատարանը»:
Նրա հավաստմամբ բազմաթիվ ազդեցիկ երկրներ քաղաքական ոլորտում գրեթե սառեցրել են Ադրբեջանի հետ հարաբերությունները երկրի իմիջը վնասվելու պատճառով: Նրա պնդմամբ միջազգային բազմաթիվ կառույցներ, առանձին պետությունների հատուկ ստորաբաժանումներ լծված են հակաադրբեջանական բացահայտումներ իրագործելու աշխատանքների:
Վտանգված է երկրի իմիջը, մենք միջոցներ կձեռնարկենք, ասել է Հասանովը: