Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը հրաժարական տվեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման վայր Է դրել պետության ղեկավարի լիազորությունները:
Ինչպես տեղեկացնում Է past.am-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է փետրվարի 14-ի երեկոյան այն ժամկետի լրանալուց հետո, որը նրան հատկացրել Էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ: «Ես որոշեցի անհապաղ թողնել հանրապետության նախագահի պաշտոնը:
Չնայած համաձայն չեմ իմ կազմակերպության ղեկավարության որոշմանը, ես միշտ Էլ «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կարգապահ անդամն եմ եղել»,- ասել Է Զուման: Իր ճառում նա նաեւ նշել Է, թե չի վախենում ոչ անվստահության քվեից, ոչ Էլ իմպիչմենտից՝ այդ ընթացակարգերը համարելով օրինական մեխանիզմ, որը թույլ Է տալիս քաղաքացիներին իրենց ղեկավարներին զրկել լիազորություններից:
Հարավային Աֆրիկայի օրենսդրության համաձայն՝ նախագահի տեղակալ Կիրիլ Ռամաֆոզան, որը դեկտեմբերին Զումային փոխարինել Է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում, կդառնա նախագահի պաշտոնակատար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: