Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առաջիկայում կանցկացվի Հայ-իսրայելական բիզնես ֆորում. պատգամավորներն ամփոփում են Իսրայել կատարած այցի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները բավական ծանրաբեռնված, հագեցած օրակարգով բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Իսրայելում: Պատվիրակության անդամները 4-օրյա գործուղման ընթացքում ունեցել են 15 հանդիպում Կնեսետի, Կառավարության, բիզնեսի, հայ համայնքի, Պատրիարքարանի ներկայացուցիչների հետ:

Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց այցը համընկավ այն իրավիճակի հետ, երբ Իսրայելում ներիշխանական խնդիրներ էին ծագել: Այդ օրերին Կնեսետում քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր իսրայելական «Եշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը:

«Մենք հանդիպեցինք Յաշիր Լապիդի հետ: Հանդիպմանն ընդգծվեց, որ այդ հարցի դրական լուծումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Իսրայելի համար: Խոսվեց այն մասին, որ Գերմանիան, ընդունելով հրեաների ցեղասպանությունը, ազատվել է կապանքներից և այսօր ավելի հեշտ է շփվում տարբեր երկրների հետ»,-past.am-ի հաղորդմամբ, ասաց Գագիկ Մինասյանը:

Իսրայել կատարած այցի ընթացքում Հայաստանի խորհդարանականները բարձրացրել են նաև ղարաբաղյան հարցը: Գագիկ Մինասյանը նկատեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարը հաճախ կողմնակալ տեսակետ է արտահայտում այդ հարցի վերաբերյալ: «Մեզ ասացին, որ կառավարության տեսակետը հստակ կներկայացվի, և դա այն չէ, ինչ արտահայտում է Պաշտպանության նախարարը: Մենք ընդգծեցինք, որ կա միջազգայնորեն ճանաչված միակ մարմինը Մինսկի խումբը, որը զբաղվում է այդ հարցով»,-ասաց նա:

Հայաստանի խորհրդարանականները բարձրացրել են նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրը:

«Անհասկանալի է այն, որ հայերի նման նույն ճակատագիրն ունեցող հրեաներն այսօր հարձակողական զենք են մատակարարում մի տոտալիտար երկրի, որի ղեկավարն իր հայտարարություններով հավասարվում է նացիստական Գերմանիայի առաջնորդների հետ` ասելով, որ Ադրբեջանին է պատկանում Երևանը, Սևանը: Իսրայելական կողմից ասվեց, որ իրենք զենքի առևտուր են անում աշխարհի շատ երկրների հետ»,-հավելեց Գագիկ Մինասյանը:

Իսրայելական կողմը փորձել է ճշտել, թե Հայաստանն ինչպես է պատրաստվում համագործակցել Իսրայելի հետ` միաժամանակ ունենալով ջերմ հարաբերություններ Իրանի հետ:

«Ինչպես գիտենք, Իրան-Իսրայել հարաբերությունները լարված են: Մենք ընդգծեցինք, որ մեր համագործակցությունը որևէ մեկի անվտանգությանը չի սպառնում, մեր համագործակցությունը ընդգծված խաղաղ բնույթի է: Ասեմ, որ այս տեսակետն իրենց համար ընդունելի էր»,-նշեց Գագիկ Մինասյանը:

Այցի ընթացքում հանդիպումներ են եղել Իսրայել- Հայաստան առևտրաարդյունաբերական պալատում: Պատգամավոր Գագիկ Մելիքյանի խոսքով, քննարկվել են տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:  

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ Իսրայելը բավական մեծ հաջողություններ ունի բնապահպանության, գյուղատնտեսության ոլորտներում: Իսրայելցի մասնագետները պատրաստակամ են իրենց փորձը փոխանցել հայաստանցի գործընկերներին: Արդեն համապատասխան գերատեսչությունների հետ կա համագործակցության պայմանավորվածություն:

Պատգամավոր Աղվան Վարդանյաննընդգծեց, որ Հայաստանն ու Իսրայելը 26 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն, սակայն դրանք դեռ նախնական մակարդակի վրա են: Վերջին շրջանում կարևոր փոխայցեր եղան, որոնք հիմք դրեցին հարաբերությունների զարգացման առումով: Աղվան Վարդանյանը նշեց, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն: Առաջիկայում նախատեսվում է անցկացնել Հայ-իսրայելական բիզնես ֆորում:

Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հրավերով՝ 2018 թվականի փետրվարի 11-15-ը ներառյալ Թել Ավիվ են գործուղվել Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Գորգիսյանը:

Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը